Երկրում համաճարակ չկա.նախարար
«Երկրում համաճարակ չկա: Համաճարակը բավականին բարդ հաշվարկի ենթարկվող ցուցանիշ է: Այս պահին մեզ մոտ համաճարակ չկա», – կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը : Անդրադառնալով «Տամիֆլյու» դեղին` Մուրադյանը հայտարարեց, որ դա հատուկ ցուցումներ և հակացուցումներ ունի: «Անվճար սկզբունքով տրամադրվել է տամֆիլյուն: Երեկվանից եղել են նաև պոլիկլինիկաներում», – հավելեց նա:
