Պարտավո՛ր եք լսել.Անահիտ Բախշյանը դիմում է Սեյրան Օհանյանի տիկնոջը

Անահիտ Բախշյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ եկա Էրեբունի հիվանդանոցից, որտեղ բժիշկները գիշեր-ցերեկ մաքառում են մեր վիրավոր զինվորների կյանքի համար ու նրանց կողքին՝ զինվորների ծնողներն են: Այդպես էլ ՊՆ-ից ոչ մեկը չի մոտեցել այս ծնողներին, չի խոսել նրանց հետ, իսկ նրանք դրա կարիքը շատ ունեն: Շեշտում եմ՝ ծնողներին: Վիրավորների մեջ է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղից Ռուբենը, ում մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, խնդրել է ՊՆ-ին փոխանցել իր խոսքը. «Ռուբենը մեր միակն է,- մղկտալով շարունակում է,- գոնե 50 տոկոսով վերականգնեն տղայիս առողջությունը, գոնե գդալ կարողանա բռնել,ես ուրիշ բան չեմ ուզում իրենցից: Բանակ տանելիս նշանակված ժամից ուշանալու դեպքում անմիջապես գալիս, հասնում էին տուն,իսկ հիմա ոչ մեկը չի գալիս ու ասում, որ տեր կկանգնենք քո տղային, ամեն ինչ կարվի հնարավորինս առողջությունը վերականգնելու համար: Խնդրում եմ, խնդրում եմ օգնեք տղայիս առողջությունը գոնե 50 տոկոսով վերականգնել»: Ոչ միայն Անահիտը, այլև շատ ծնողներ մնացել են միայնակ իրենց հասած ցավի ու ապագայի տարբեր խնդիրների դեմ: Նրանք կարիք ունեն հուսադրող ու սատարող խոսքերի, որը պետք է հնչի ՊՆ-ի պաշտոնյաների շուրթերից: Գիտեմ, հիմա կասեք ի՞նչ է, մենք չե՞նք հասկանում , որ մեջ ես ընկել: Իրավացի եք, մեջ եմ ընկել, որովհետև այդ մարդիկ ինձ չեն ուզում լսել, այլ՝ ձեզ: Վերջապես ես կատարում եմ Անահիտ Մկրտչյանի խնդրանքը, Թալիշում կռված մեր քաջ զինվոր Ռուբենի մոր խնդրանքը: Տիկին Ռուզաննա Օհանյան, խնդրում եմ այցելեք Էրեբունի հիվանդանոց, վիրավոր զինվորների ծնողներն ուզում են խոսել Ձեզ հետ»:  

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video) Փաշինյա՛ն, սուտ խոսալդ Մոսկվայում չի անցել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ խոստացել էի, որ պատասխանդ տալու եմ․ Ռուբեն Հակոբյան (video) Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am