Եթե նրան թողնում են անպատիժ

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այցել է Ադրբեջան, հանդիպել Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ: «Թուրան»-ի հարցազրույցում նա ասել է, թե այցելության հիմնական նպատակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակին, այդ հարցում իշխանության ու քաղաքացիական հասարակության տեսակետներին ծանոթանալն է: Նա նշել է, որ Եվրամիությունը բանակցությունների մասնակից չէ, բայց աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Ադրբեջանի ղեկավարների հետ կայացած հանդիպումների մասին նա ասել է, թե նախագահ Իլհամ Ալիևը տեղեկացրել է, թե նա ինչպես է գնահատում ներկայիս իրավիճակը, ինչպիսի մարտահրավերներ, ինչպիսի հնարավորություններ կան:

«Պլանավորում եմ այս ամսվա վերջին այցելել Երևան և շարունակել քննարկումները Հայաստանի ղեկավարության հետ»,- ասել է Կլաարը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ալիևի հետ քննարկվել է հումանիտար քայլերի իրականացումը, որի մասին կողմերը ավելի վաղ հայտարարել էին, Եվրամիության ներկայացուցիչն ասել է, թե այդ թեման շոշափվել է․ - «Մենք քննարկել ենք վստահության և փոխըմբռնման հաստատման միջոցները: Հուսով եմ Բաքվում և Երևանում գիտակցում են այդ գործընթացի կարևորությունը, նախագահին և արտգործնախարարին խնդրել եմ ասել, թե Եվրամիությունը ինչպես կարող է օգնել այդ գործընթացին»:

Հարցին, թե Բրյուսելը ինչպես կարող է աջակցել խաղաղ գործընթացին, նա պատասխանել է, թե երկար տարիներ Եվրամիությունը միջոցներ է հատկացնում քաղաքացիական հասարակությանը՝ բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ծրագրերի համար:

Հաջորդ հարցին, թե գաղտնիք չէ, որ Բաքուն չի ողջունում քաղաքացիական հասարակության մակարդակով շփումները Ադրբեջանի ու Հայաստանի միջև և այդ դեպքում ինչպես է հնարավոր իրականացնել Եվրամիության այդ ծրագրերը, Տոյվո Կլաարն ասել է, որ Եվրամիությունը երկու ծրագիր ունի, որոնցից մեկը Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումներն են, նման մի հանդիպում վերջերս անցկացվել է Թբիլիսիում: - «Բոլորը հասկանում են, որ խաղաղ կարգավորումը անհնարին է առանց շփումների ու փոխըմբռնման: Ահա թե ինչու առաջնորդները պետք է հասկանան որքան է դա կարևոր: Ադրբեջանի ղեկավարության հետ այսօրվա հանդիպումից հետո ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ այդպիսի ըմբռնում կա»,- ասել է նա:

«Թուրան»-ի հարցին, թե Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո արդյո՞ք բարձրացել են հակամարտության խաղաղ կարգավորման շանսերը, Եվրամիության ներկայացուցիչը պատասխանել է. - «Հայաստանի նոր իշխանությունը որոշակիորեն հանձնառու է խաղաղ կարգավորմանն ու կառուցողական երկխոսությանը: Այդպիսին է մեր տպավորությունը Հայաստանի արտգործնախարարի ու մյուս առաջնորդների հետ պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումների արդյունքում»
Եթե բոլորը կառուցողական են տրամադրված, ապա ինչու 30 տարի կարգավորման առաջընթաց չկա, ինչ է անհրաժեշտ ճեղքման համար՝ պատասխանելով «Թուրան»-ի այս հարցին Տոյվո Կլաարն ասել է, որ ցանկացած հակամարտության լուծում հնարավոր է գտնել: «Որպեսզի ճեղքում տեղի ունենա, կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն: Դա մի բան է, որը նրանց հնարավոր չէ տալ», - ասել է նա:

Անցած փետրվարին Տոյվո Կլաարը այցելել էր Հայաստան, հանդիպումներ ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Ըստ «Ազատության»՝ Փաշինյանի հետ կայացած հանդիպման մասին կառավարության մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում և կարևորել է Արցախի, մասնավորապես, քաղաքացիական հասարակության ներգրավումը վստահության կառուցման միջոցառումներում:

Այսինքն, խոսքը անցած փետրվարին կայացած Փաշինյան- Տոյվո Կլաար հանդիպման մասին է: Եվրամիության հատուկ ներկայացուցիչը պլանավորում է կրկին Երևան այցելել այս ամսվա վերջին:

Բաքվում, Ադրբեջանի ղեկավարության հետ կայացած հանդիպումներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայից բացի, անդրադարձ է կատարվել նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերություններին: Տոյվո Կլաարն ասել է, որ Եվրամիության և Ադրբեջանի միջև ապագա համաձայնագիրը քաղաքական զգալի մաս է պարունակում, իսկ պնդումները, թե Բաքուն պահանջում է սահմանափակել պայմանագրի տնտեսական մասը՝ իրականությանը չի համապատասխանում: Նա ասել է, թե կողմերը շատ մոտ են պայմանագրի ստորագրմանը, մի շարք չհամաձայնեցված հարցեր են մնացել, որոնց մանրամասները նա չի բացել:

Հիշեցնենք, որ ԵՄ-Ադրբեջան համաձայնագիրը ենթադրաբար կարող է անուղղակի առնչություն ունենալ ղարաբաղյան խնդրի հետ: Եվրամիության ներկայացուցիչը խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք Բաքուն պնդում է պայմանագրում ներառել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցը: «Քանի դեռ մենք քննարկում ենք համաձայնագրի տեքստը, ես չէի ցանկանա մեկնաբանել դրա մանրամասները»,- ասել է Եվրամիության ներկայացուցիչը, հավելելով, թե համաձայնագրում Ադրբեջանը բավականին հստակ ներկայացնում է իր առաջնահերթությունները:

Եթե նախագահ Իլհամ Ալիևն իսկապես գնահատում է «ներկայի իրավիճակը», թե՝ ինչ մարտահրավերներ և ինչ հնարավորություններ կան, ապա պետք է ներկայացներ, թե ինչպես են կամաց-կամաց տապալվում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու «ջանքերը»:

Եվրոպական կառույցների կողմից ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հորդորներն արդեն հիշեցնում են բարի ու լավ ցանկություններ, եթե այդ գաղափարի իրագործումն անհնար դարձնող հիմնական պատասխանատուն մնում է անպատիժ:

Թամար Բագրատունի

դիտվել է 3514 անգամ
Լրահոս
«Ես էլ ձեզ եմ ասում՝ ժողովրդի ձայնը բռնա*արողի կաշին քերթվելու է»․ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Ինչ եղանակ է սպասվում․ Գագիկ Սուրենյան (video) Մինչեւ վերջին պտուտակը 2026-ի գարունը 12-րդ խոնավն էր՝ սկսած 1935 թվականից. Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում. Լևոն Ազիզյան ՀՕՊ–ը գիշերը Ռուսաստանի տարածքում խոցել է ավելի քան 320 ուկրաինական անօդաչու թռչող սարք Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան «Առավոտյան 07։10-07։15 մեր տուն եկել են Քննչականից և ոստիկանությունից՝ մոտ 7-8 հոգի մարդ, բոլորս քնած էինք». Անահիտ Ադամյան «Ադրբեջանը ԵՄ-ի անդամակցելու որևէ նշաններ ցույց չի տալիս, իսկ դա չի խանգարում, որ ԵՄ հավասարության նշան դնի երկու բռնապետների՝ Փաշինյանի և Ալիևի միջև». Էդգար Ղազարյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան (video) «Պետությունները մրցում են արհեստական բանականությամբ, ատոմային էներգետիկայով, իսկ մեզ առաջարկվում է հպարտանալ, որ Եվրոպա է հասել հայկական ծիրանը». Վահե Դավթյան Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձա՞յն. «Հրապարակ» Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից Լույս չի լինելու Վահագն Խաչատուրյանը կղեկավարի Գիտությունների ազգային ակադեմիան․ Aravot.am 70 տարի հետո այդ փողոցը կամ կկրի Լեվոն Զուրաբյանի անունը կամ կկոչվի Balqabaqlu․ Զուրաբյան Լևոն Մնացականյանը պնդել է՝ իրեն մեղավոր չի ճանաչում «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) «Այ կուռաժիտով քերթողնե՛ր, դե գնացե՛ք, դրանց քերթեք»․ Հովհաննես Իշխանյան (video) Իրանի խորհրդարանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Ուժեղ Միջին միջանցք չի կարող լինել առանց Թուրքիայի․ Մարթա Կոս Նիկոլի «արևմտամետության» հիմքում 3 հիմնական պատճառ կա․ Արմեն Աշոտյան Մե՛կ է, դուք տեսնելու եք այս դիմադրությունը․․․ Արցախի դրոշն ամեն պահի նորից տեղադրելու ենք․ Նարե Սիմոնյան (video) «Արարատցեմենտ»-ից մինչև «Մուլտի գրուպ»․ դատախազությունը Ծառուկյանից պահանջում է գույքերի վերադարձ ԿԱՐԵՎՈՐ․․․ Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում․ Գոհար Մելոյան (video) Լսե՛ք այս «պո*նկաբարո» երևույթի մասին․ Արշակ Զաքարյանը խայտառակ պատմություն է պատմում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am