Պանամայի ոստիկանությունը և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել «օֆշորային սկանդալի» շնորհիվ հայտնի դարձած Mossack Fonseca իրավաբանական ընկերության կենտրոնակայանում:
Ինչպես հաղորդել է Associated Press-ը, իրավապահները որոնել են ապացույցներ փողերի լվացման և ահաբեկչությանը ֆինանսավորելու վերաբերյալ: Խուզարկությունների նպատակն է եղել գտնել հրապարակված նյութերի հետ կապված փաստաթղթեր, որոնք կբացահայտեն ընկերության մասնակցությունն ապօրինի գործունեությանը, հայտարարել է գլխավոր դատախազությունը:
Ավելի վաղ աշխարհի խոշոր լրատվամիջոցների տրամադրության տակ էին հայտնվել միլիոնավոր փաստաթղթեր, որոնցում նշվում է, որ պանամական Mossack Fonseca ընկերությունը մի շարք դեպքերում հաճախորդներին օգնել է փողերի լվացման, պատժամիջոցներից և հարկերից խուսափելու հարցում: Փաստաթղթերում հիշատակվում են պետությունների 72 գործող կամ նախկին ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների, գործարարների և մշակույթի գործիչների անուններ: Փոխանցում է BBC-ն:
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը