Թուրքիայում ՌԴ դիվանագետներին արգելեցին

  Ստամբուլում ՌԴ-ի Գլխավոր հյուպատոս Անդրեյ Պոդելիշեւը «ՌԻԱ Նովոստիին» հաստատել է թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունները ձերբակալված երկու ռուսաստանցու մասին: «Մենք ձերբակալության մասին դեռեւս կիրակի օրն ենք իմացել: Այդ նույն օրը հյուպատոսը հանդիպել է նրանց, խոսել հետները: Երկուշաբթի նա մասնակցել է նախնական լսումներին, բայց անմիջապես նիստին նրան թույլ չեն տվել ներկա լինել: Թերթերից դատելով` նրանց սպանությանը հանցակցության մեղադրանք է ներկայացվել: Բայց ոստիկանությունը չի հաղորդել ներկայացված մեղադրանքների էության մասին: Մեզ հայտնեցին   (ձերբակալվածները), որ իրենք այստեղ են եկել որպես զբոսաշրջիկներ եւ համապատասխանաբար ժխտում են իրենց հասցեին ցանկացած մեղադրանք կարգը խախտելու կամ էլ այլ հակաօրինական արարքներ կատարելու վերաբերյալ», — ասել է գործակալության զրուցակիցը: Ստամբուլում ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարի խոսքով, գլխավոր հյուպատոսությունը կհետեւի գործի ընթացքին եւ կպաշտպանի Ռուսաստանի քաղաքացիների իրավունքները: «Նրանք փաստաբան ունեն, մենք նրանց հետ կապ ենք պահպանում եւ մտադիր ենք հետեւել նրանց իրավունքների եւ շահերի պահպանությանը: Նրանք իրենց պահելու պայմաններից չեն բողոքում: Դատարանի որոշմամբ, նրանք Թուրքիայում կմնան մեկ ամիս եւ կպահվեն խիստ հսկողությամբ», — ասել է գլխավոր հյուպատոսը: Պոդելիշեւը հավելել է, որ ռուսաստանցիները գտնվում են Ստամբուլի Մալթեպեի շրջանի պատժիչ հաստատությունում: Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռուսաստանի երկու քաղաքացին, որոնք անցյալ ուրբաթ թուրքական հատուկ ծառայությունների գործողության ընթացքում ձերբակալվել են Ստամբուլում, կալանքի են առնված լրտեսական գործունեության մեջ կասկածով: Թուրքական հատուկ ծառայություններում աղբյուրի տեղեկությունների համաձայն, ՌԴ-ի քաղաքացիներ Յուրի Անիսիմովը եւ Ալեքսանդր Սմիրնովը կասկածվում են նաեւ ծագումով Չեչնիայից Աբդուլվահիդ Էդիլգերիեւի սպանությանը մասնակցության մեջ, որը տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերին: Հաղորդվում է, որ ռուսաստանցիներից առգրավվել են կեղծված փաստաթղթեր, որոնցով նրանք իբր մուտք են գործել Թուրքիա, իսկ քննիչների հարցերին հրաժարվում են պատասխանել:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am