Անտեղյակությունը՝ իբրև «մտահոգություն»

Զանգվածային լրատվամիջոցներում  և սոցիալական ցանցերում վերջին օրերին որոշ  հայտնի և նորահայտ բլոգերներ ու պարզապես օգտատերեր  հասկանալով կամ չհասկանալով իրենց պարտքն են համարում  անդրադառնալ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում առկա վիճակին (որտեղ ճանապարհային ծածկույթը  ցրտաշունչ ձմռան ընթացքում սեզոնային վնասվածքներ է կրել)՝ անգործության մեջ մեղադրելով և պիտակավորելով նախարարությանը։ Տվյալ հատվածում,   իրավիճակը նախարարության կողմից արձանագրվել է դեռևս վաղ գարնանը։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անձամբ է այցելել և տեղում ծանոթացել ճանապարհի վիճակին և համապատասխան առաջարկություն  ներկայացրել  Կառավարություն՝ ֆինանսավորելու ճանապարհի վերականգնման համար անհրաժեշտ աշխատանքները։  ՀՀ կառավարության N346-Ն որոշմամբ գումարը տրամադրվել է մարտի 31-ին։ Աշխատանքները պետք է սկսվեին եղանակի բարելավումից անմիջապես հետո,  որովհետև  ձյան և մերկասառույցի պայմաններում ասֆալտապատման աշխատանքներ հնարավոր չէր կատարել։ Ապրիլի  2-ին,  ռազմական գործողություններն սկսվելուց անմիջապես հետո, նախարարի հանձնարարությամբ նախարարության գրեթե ողջ անձնակազմը գտնվում էր այնտեղ։ Նախարարի կողմից մշտական կապ էր պահպանվում Արցախի իշխանությունների հետ։ Համապատասխան կառույցներին հանձնարարվել էր արտակարգ ռեժիմով իրականացնել հնարավոր բոլոր աշխատանքները՝  խցանումներ թույլ չտալու և երթևեկության անվտանգությունն ապահովելու համար։ Ճանապարհի այդ հատված  տեղափոխվել էր  լրացուցիչ տեխնիկա։ Նախարարությունն արդեն իսկ ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ եղանակային պայմանների փոքր-ինչ բարելավման դեպքում ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն անմիջապես սկսելու համար։ Չնայած անձրևային եղանակին՝ այժմ էլ աշխատանքները շարունակվում են. մշակվում և խճապատվում են փոսերը,  որոնք կասֆալտապատվեն տեղումների դադարից անմիջապես հետո։ Տարրական տրամաբանություն ունեցող ցանկացած մեկը կհասկանար, որ  անձրևի պայմաններում հնարավոր չէ ասֆալտապատում իրականացնել։ Ռազմական հակամարտության սրացման այս օրերին մեր արձանագրած ամենամեծ նվաճումը ազգային բացառիկ միասնությունն է։ Չափազանց մտահոգիչ է, երբ ծայրահեղ լարված այս իրավիճակը օգտագործվում է քարը քարի վրա չդրած և միայն խոսելը մասնագիտություն դարձրած  «ակտիվիստների» կողմից՝ արհամարհելով իրականությունը, տարվող աշխատանքը,  փաստերն ու հնարավորությունները՝ անտեղյակությունը ներկայացնելով իբրև մտահոգություն։ Անտեղյակությունը, անգրագիտությունն ու մեծախոսությունը մի կողմ, բայց  որքանո՞վ բարոյական է  այս օրերին զբաղվել ապատեղեկատվության տարածմամբ և հասարակությանը սխալ կողմնորոշելով։ Անուղղելիությունը վատ է, անուղեղությունն է սարսափելի։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video) Փաշինյա՛ն, սուտ խոսալդ Մոսկվայում չի անցել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ խոստացել էի, որ պատասխանդ տալու եմ․ Ռուբեն Հակոբյան (video) Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am