Հարազատ թշնամին

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Ինչպես հայտնի է, այդ նիստը պետք է տեղի ունենար Երեւանում: Սակայն Ղազախստանի պահանջով այն հետաձգվել էր եւ տեղափոխվել Մոսկվա: Պատճառաբանությունն այն էր, որ միության 5 անդամներից մեկը՝ Ղազախստանը, հրաժարվել է մասնակցել այս նիստին: ԵԱՏՄ-ից բացի, Ղազախստանը անդամակցում է նաեւ Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովին, կառույցի անդամ է Ադրբեջանը եւս, որը ԵԱՏՄ անդամ չէ: Այս հանգամանքն ու վերջին օրերի պատերազմն էլ, ենթադրվում է, նպաստել են, որ Ղազախստանի վարչապետը հրաժարվի գալ Երեւան: Հովիկ Աբրահամյանը Երեւանում Մեդվեդեւի հետ հանդիպմանը նույնիսկ հայտարարել էր, թե նիստը Երեւանում չանցկացնելու որոշումը անհիմն է: Ղարաբաղաադրբեջանական բլից-կրիգի առաջին օրերից Հայաստանում օբյեկտիվորեն հակառուսական տրամադրությունները հասան գագաթնակետին։ Նախ մի քանի օր ՌԴ նախագահն անցավ ընդհատակ, ապա հայտնվեց ու հանդես եկավ կողմերի միջեւ հավասարություն դնելու ստանդարտ հայտարարությամբ։ Հետո տեղի ունեցավ ամենասարսափելին։ Արցախում տասնյակ զինվորներ ու շարքային քաղաքացիներ զոհվել են նաեւ այն զենքից, որը Ռուսաստանն է վաճառել մեր հակառակորդների՝ անտեսելով մեր երկրի հետ ունեցած ռազմավարական դաշնակցության փաստը։ Հակառուսական տրամադրությունները պիկին հասան ռուսաստանյան բարձրաստիճանների ցինիկ հայտարարությունների ու գործողություններին զուգընթաց։ Բաքու այցելության ժամանակ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Բաքվում ծաղիկներ դրեց Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհված ադրբեջանցիների շիրիմներին: Զուգահեռաբար Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը  Բաքվում հայտարարեց, թե շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին՝ «ամեն ինչ՝ համաձայն պայմանագրերի, երկու երկրներն էլ մեր ռազմավարական դաշնակիցներն են»։ Հստակ է նաեւ, որ մինչեւ զինադադարը Հայաստանի իշխանության ռադիկալ տրամադրվածությունները Ռուսաստանի հանդեպ, որի ապացույցը Սերժ Սարգսյանի ու իր թիմի հասցեական հայտարարություններն էին ՝ուղղված Ռուսաստանի դեմ, որոնցով դատապարտում էին Ադրբեջանին զենք վաճառելու մեր ռազմավարական դաշնակիցի պահվածքը։ Մինչդեռ, զինադադարից հետո բավական տարօրինակ պահվածք է դրսեւորվում, նահանջ նախկին հայտարարություններից: Նմանօրինակ քայլերից մեկն էր նաեւ Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան հանդիպումը եւ առաջին նախագահի հարցազրույցում Ռուսաստանին արված դրական ժեստը, որն, անկասկած, փոխհամաձայնության մթնոլորտում ձեւավորած կարծիքի դրսեւորում է։ Առաջին նախագահը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա պահել զինադադարը, որը կայացել է իր միջնորդությամբ։ Սակայն ոչ մի խոսք չկա այն մասին, որ զինադադարը պարտադրեցին հայկական եւ պաշտպանության բանակի զինվորները։ Ի դեպ, այս համատեքստում է արված նաեւ Քոչարյանի վրա իրավիճակի պատասխանատվությունը գցելու քայլը, որպեսզի կանխվի վերջինի ու Ռուսաստանի հնարավոր փոխգործակցությունը։ Մյուս կողմից՝ դժվար է պատկերացնել, որ Հայաստանը կարող է լիովին ձերբազատվել ռուսական ազդեցությունից՝ հաշվի առնելով այդ երկրի կողմից Հայաստանի էներգետիկ կարեւորագույն հանգուցների տիրապետման փաստը, ինչպես նաեւ անվտանգության որոշակի բաղադրիչներ, սակայն կարելի էր պետական, քաղաքական, մարդկային արժանապատվություն դրսեւորել եւ մի քայլ բարձր կանգնել վասալային մակարդակից։
Անի Սահակյան

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն Ենթակայանում բռնկված հրդեհի դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Տեր Ռուբեն․ «Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է» Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Աբովյան Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայան է այրվել Էդուարդ Շարմազանով․ «Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը» Պատմական այս ծանրագույն փուլը մեզանից պահանջում է բացառիկ տոկունություն․ Թանդիլյան 2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել. «ՀայաՔվե» Այսօր շարունակվում է նույն վտանգավոր քաղաքականությունը․ զիջումները ներկայացվում են որպես խաղաղության միակ ճանապարհ․ Միքայելյան Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից մեկը եղել է խմած Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am