Մանվել Գրիգորյանն ինտենսիվ բուժում էր ստանում Հայաստանի լավագույն բժշկական կենտրոններից մեկում, սակայն չգիտես ինչու, Քրեակատարողական հիմնարկը որոշեց, որ իր մոտ ևս կան բոլոր հարմարությունները, և Գրիգորյանը կարող է բուժումը շարունակել Դատապարտյալների հիվանդանոցում, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
«Երեկ անձը ստանում էր հերթական բուժումը, երբ քրեակատարողական հիմնարկի կողմից գալիս են և նրան տեղափոխում են։ Այդ ընթացքում իրենց ապահովագրելով՝ տալիս են բժշկական էպիկրիզ։ Մանվել Գրիգորյանին տեղափոխում են Երևանի կենտրոն քրեակատորաղական հիմնարկ։ Այնտեղ 2-3 ժամ պահելուց հետո, ըստ էության հասկանալով, որ ստացիոնար պայմաններ չկան, առանց վերջինիս համաձայնության՝ հարկադիր տանում են Դատապարտյալների հիվանդանոց։
Այսօր անօրինական կարգով վերջինս պահվում է Դատապարտյալների հիվանդանոցում։ Սա ուղղակի տոտալ խոշտանգման տիպիկ օրինակ է, Մանվել Գրիգրյանի կյանքին վտանգ է սպառնում։ Պե՞տք է սպասենք, որպեսզի անձը մահանա, որ հետո փորձենք մեղավորներ ման գալ», - երեկվա իրադարձությունները ներկայացրեց փաստաբանը։
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը