Գեներալները պետք է կուլակաթափ անեն օլիգարխներին.Ռ.Հախվերդյան
«Ապրիլյան դեպքերից հետո ՀՀ կառավարությունն ու ԼՂՀ ՊԲ հրամանատարը պետք է հրաժարական տան: Ահռելի տները, որ սարքել են, ո՞ւմ համար են սարքել: Կառավարությունն ու ԼՂՀ ՊԲ հրամանատարը պետք է հրաժարական տան. Հայաստանի կառավարությունն առաջին հերթին պիտի հրաժարական տա, որովհետեւ աշխատավաձով ապրելու փոխարեն բիզնեսով են զբաղվում, նրանց նկատմամբ պետք է քրեական գործեր հարուցվեն: Մեր գեներալները պետք է կուլակաթափ անեն օլիգարխներին եւ նրանց փողերն ուղղեն հայոց բանակին:Եկեղեցիներ սարքելու փոխարեն զենք գնեք»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց երգահան Ռուբեն Հախվերդյանը: «Այս օրերին հայ ժողովուրդը ցույց տվեց, որ մենք իշխանություններ չունենք, իսկ իրենք կարող են արժանի հակահարված տալ հակառակորդին:Հակառակորդը չէր պատկերացնում, որ այսպիսի հակահարված կստանան, իսկ ռուսական կողմի համար միեւնույնն էր, թե ինչ կլինի»,- հավելեց նա:
