Ազգային անվտանգության հարց. ի՞նչ կպարզի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը

Ժամանակը գրում է.«Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ խորհրդարանական հանձնաժողովը նիստերը կանցկացնի դռնփակ, հայտարարել է խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Հանձնաժողովի քննության ենթակա հարցերի շրջանակը լինելու է շատ լայն, այդ թվում, օրինակ, հակառակորդի գործողությունների կանխման ուղղությամբ ԶՈՒ հրամանատարների որոշումների օպերատիվությունը:

Անկասկած է, որ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի իրավասության տակ է մի հարց, որն իր նշանակությամբ ոչ միայն զուտ ներքին չէ, այլ նույնիսկ ավելին է, քան ռեգիոնալը: Մենք Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական շերտերի մասին գրել ենք պարբերաբար, ամենատարբեր դիտանկյունների և վարկածների ուսումնասիրմամբ, և այստեղ, անշուշտ, դաշտը չափազանց լայն է, և միաժամանակ, իհարկե, չափազանց պատասխանատու՝ ընդհուպ ազգային անվտանգության տեսանկյունից:

Եվ անկասկած է, որ հանձնաժողովը պետք է առաջնորդվի չվնասելու սկզբունքով, որպեսզի իր գործունեությամբ ոչ թե վտանգի, այլ բարձրացնի Հայաստանի ազգային անվտանգությունը: Այստեղ, բնականաբար, շատ բան կախված է այն հանգամանքից, թե հանձնաժողովի հետ ինչպես են գործակցելու այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք Ապրիլյան պատերազմի օրերին եղել են պետության կառավարման ղեկին, զբաղեցրել բարձրաստիճան քաղաքական և ռազմական պաշտոններ: Այդ իմաստով, օրինակ, բացի հասկանալիորեն Սերժ Սարգսյանից՝ Գերագույն գլխավոր հրամանատարից, հույժ կարևոր է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պատրաստակամությունը:

Ինչ խոսք, կարևոր պաշտոնյաները չեն սահմանափակվում Սերժ Սարգսյանով կամ Սեյրան Օհանյանով, սակայն այստեղ առանձնահատուկ է մի հանգամանք, որի մասին Սեյրան Օհանյանը խոսել էր ավելի վաղ, կարծես թե դեռ մինչև թավշյա հեղափոխությունն իր տված հարցազրույցներից մեկում: Նա հայտարարել էր, որ ինքը Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո համաձայն չի եղել պատասխանատվությունը ամբողջությամբ կամ հիմնականում բանակի, զինված ուժերի վրա դնելու մոտեցմանը: Այդ մոտեցումը փաստացի կիրառում էր Սերժ Սարգսյանը, որը պատերազմից հետո պաշտոնանկ արեց մի շարք բարձրաստիճան զինվորականների, այդ թվում, ի դեպ, հետախուզության պետ Արշակ Կարապետյանին, ամիսներ անց, իհարկե, նրան նշանակելով Ռուսաստանում Հայաստանի ռազմական կցորդ:

Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը նրան վերադարձրեց Հայաստան և նշանակեց իր խորհրդական՝ հայտարարելով, որ ծանոթ է Ապրիլյանի մասին գաղտնի տեղեկությունների հարյուրավոր էջերի, որտեղ որևէ բան չկա հետախուզության թերացման մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 133 անգամ
Լրահոս
«Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ. «Հրապարակ» Քավության նոխազ․ Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ում կամուկացի մեջ են. «Հրապարակ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց Շուտով էկրաններ կբարձրանա քրիստոնեության ընդունման մասին պատմող ֆիլմը. «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ» Բնակարան, մեքենա, բաժնեմաս. ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել 3-ամյա Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան․ Sputnik Արմենիա Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am