Նալբանդյան ազգանունը իմ մոտ չտաք,կարծեմ, չեկիստի ընտանիքում է մեծացել.Հախվերդյան
«Մեր ոխերիմ բարեկամ ռուսներն ուզում են ունենալ Հայաստանն առանց հայերի:Ռուսները միշտ գալիս են երեք օր ուշացումով, ինչպես դա եղավ 1988-ին: Նրանք մեզ պետք չեն: «Թող մտածեն իրենց ուկրաինական ճակատի մասին: Լկտիությունն այնտեղ է հասել, որ ռուս եկեղեցու ղեկավար Կիրիլը հայտարարում է, որ Թուրքիայում ազգային փոքրամասնություններին չեն ճնշել: Այ Կիրիլ ջան, գիտենք, որ ԿԳԲ-ի առնվազն գեներալ կարող ես լինել դու, բայց ինչու ես ստեր հայտարարում»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց երգահան Ռուբեն Հախվերդյանը։ Հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի ԱԳՆ աշխատանքը 4-օրյա պատերազմի օրերին եւ հետո, երգահանն ասաց. «Նալբանդյան ազգանունը իմ մոտ չտաք, ես այդ ազգանունը չեմ էլ ուզում լսեմ: Նա, կարծեմ, չեկիստի ընտանիքում է մեծացել, նվիրված ռուսոֆիլ կլինի, որովհետեւ ԿԳԲ-ի աշխատողն ո՞նց պիտի դաստիարակեր իր երեխաներին»:
