Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է,որ Մոսկվայում ոչինչ չգիտեն «Պլան Բ»-ի մասին, որը ԱՄՆ-ը մշակել է Սիրիայում զինադադարի դադարեցման դեպքում:
«Ոչ ոք ՌԴ ԱԳՆ-ում նման պլան չի քննարկել, ու ներկայում ԱԳՆ-ն աշխատում է երկրում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդման ուղղությամբ: ԱՄՆ-ը նման հավելյալ պլան չունի:Եթե «Պլան Բ» գոյություն ունի, որը ենթադրում է հնարավոր ուժային օպերացիաներ, ապա դա հարուցում է խորը անհանգստություն և հիասթափություն»,- ռուս դիվանագետի խոսքերը մեջբերել է Interfax-ը:
Հիշեցնենք, որ ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal-ը մանրամասներ է հայտնել «Պլան Բ»-ի մասին, որը մշակվել է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ու Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների դաշնակիցների կողմից: Այն գործի է դրվելու այն ժամանակ, եթե Սիրիայում զինադադարը խափանվի:
Մասնավորապես, ինչպես հայտնել են թերթի աղբյուրները, դաշնակիցները մտադիր են հզոր սպառազինություններ մատակարարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ կռվող ընդդիմությանը, որը թույլ կտա հարվածներ հասցնել ավիացիային և հակառակորդի հրետանուն:
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը