Բանակցային ճանապարհով պետք է հասնենք Արցախի անկախության ճանաչմանը. Շարմազանով
«Չեխիայից, Լատվիայից և Հունաստանից ժամանած պատգամավորներն անձամբ եկել են իրենց աչքով տեսնելու ադրբեջանական ագրեսիան: Արցախի ժողովուրդը իրենց պայքարում միայնակ չէ, և հենց Արցախը պետք է որոշի իր ճակատագիրը,ասել են պատգամավորները:Նրանք նշեցին, որ թե՛ Բրյուսելում, թե՛ Փարիզում, թե՛ Ղարաբաղում հնչող կրակոցները պետք է նույն նշանակությունն ունենան եվրոպական քաղաքակրթության համար»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը,ով նոր է վերադարձել Արցախից: «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի բանակցային ճանապարհով հասնենք Արցախի անկախության ճանաչմանը: Մեկ անգամ չէ, որ նշել ենք՝ Արցախի անկախությունն այլընտրանք չունի, Արցախը վճռորոշ պահին պետք է լինի բանակցային կողմ, դա ֆիքսում ենք, ուզում է Ադրբեջանին դուր գա կամ չգա, ուզում է Թուրքիային դուր գա, թե չգա, Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ»,- ասաց նա: Նա նշեց, որ պետք է ՀՀ-ն էլ քայլեր ձեռնարկի Արցախի անվտանգությունն ամրապնդելու համար, որը միայն ռազմական չէ, այլ նաև քաղաքական է,այսօր էլ եվրոպացի պատգամավորների հետ Եռաբլուր ենք այցելելու
