Արայիկ Հարությունյանը տեսե՞լ է ապրիլյան պատերազմի հետ կապված գաղտնի փաստաթղթերը.պարզաբանում է նախկին վարչապետը

Հարցազրույց «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար,Արցախի հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:/Մաս 2-րդ/

-Ի՞նչ են կոչվում իրենց գործողությունները,և ինչո՞ւ Արցախի հաշվին:

-Դժվար հարց է,կասկածել նրանց հայրենասիրության վրա ես իրավունք չունեմ,քաղաքական ինչ է դրդում,չեմ արող գնահատական տալ,իրենցից հարցրեք:Ես չեմ շփվում նրանց հետ,ինչու են այդ ճանապարհային քարտեզը ընտրել իրենց համար,այսօր մենք ավելի լուրջ խնդիր ունենք, մեր մարտահրավերները շատ ավելի լուրջ են ,քան Ղարաբաղի միացումը կամ այս կարգավիճակը լինելը:

-Լինելով վարչապետ ,մշտապես ողջունել եք Սերժ Սարգսյանի աշխատանքը և Արցախի բյուջեն նրա օրոք հասել է մինչև 50 միլիարդի:Այդտեղ բնականբար մեծ է Սերժ Սարգսյանի դերը:

-Իսկ ով է Սերժ Սարգսյանի կատարածը թերագնահատում կամ կասկածի տակ առնում :

-Իսկ Ռոբերտ Քոչարյանի արա՞ծը:

-Ես չեմ կարող գնահատական տալ,չեմ աշխատել այդ ժամանակահատվածում,նրա հետ ընդամենը մի քանի ամիս եմ աշխատել:

-Եթե չեք աշխատել, գնահատական տալ չեք կարո՞ղ:

-Իրավունք չունեմ, գիտեմ Ռորբետ Քոչրայանի վաստակի մասին արցախյան ազատամարտի,պատերազմի ժամանակ:

-Իսկ Արցախի տնտեսության աճի մասին՝նրա օրոք որ կետից ուր է հասել:

-Արցախի իշխանությունները միշտ էլ զգացել են Հայաստանի աջակցությունը և դրա համար միշտ էլ շնորհակալություն են հայտնել:Պատերազմի ժամանակ և 90-ականներին լինելով շատ ծանր վիճակում ՀՀ կառավարությունը ,հաշվի առնելով մի պահ քաղաքական տարաձայնությունները, ոչինչ չի խնայել Արցախի համար:

-Ասացիք,որ վերջին մեկ տարում փոփոխության շունչը սպասվում էր ,դրա համար ողջունեցիք:Ռուդիկ Հյուսնունցը ձեր կուսակացությունից է, հարցազրույցի ժամանակ ասում է՝մենք 30 տարի սպասել են այս փոփոխությանը,համաձա՞յն եք նրա հետ,որ 30 տարի ոչինչ չի արվել և սպասել եք:Ինչո՞ւ էին այդպես շնչահեղձ սպասում այս փոփոխությանը:

-Շանչահեղձ սպասելը չէ, երկրի զարգացման ճանապարհին միշտ էլ պետք է են փոփոխություններ,իսկ ո՞վ է համարում,որ անցած ճանապարհը կործանարար է եղել:

-Այսօրվա իշխանությունն ասում է,որ ոչինչ չկա,կա միայն Ա կետից սկսվող Նոր Հայաստան:

-Հայաստանն էլ ունեցել է տրիլիոնից ավել բյուջե և արդեն ձևավորված պաշտպանության բանակ,կառույցներ,մենք պետություն ենք կերտել և այդ ճանապարհը շարունական է,համոզված եմ,որ 20 տարի հետո էլ նույն փոփոխության անհրաժեշտությունը լինելու է և մեր սերունդները ասելու են այն ,ինչ մենք ժառանգել ենք, բավարար չէ,պետք է զարգացնել:

-Պետք է ազնիվ լինել և ասել,որ այս տարիների ընթացքում եղել է այսինչ բանը:

-Ասում են,որ կան երևույթներ,որի դեմ պետք է պայքարել: Ես չեմ լսել,որ այսօրվա մեր իշխանությունները ասեն Հայաստանում ոչ մի լավ բան չի եղել:

- Արցախի իշխանությունը 250 միլիարդ դոլորի պարտք ունի մասնավոր բանկերին:

-Թվերը ուռճացված են,ունի պարտավորություններ և դրանք մշտական բնույթ են կրում և մեր բյուջեն, երբ լինում է դեֆիցիտով ,լեֆիցիտի լրացման աղբյուրը մասնավոր բանկերն են,Արցախի կառավարությունը այլ տեղերից հնարավորություններ չունի գումարներ վերցնելու:

-11 տարի վարչապետ էիք,այս ամենը թողնել կառավարության վրա և հրաժարական տալ,ինչո՞ւ գնացիք այդ քայլին,մի տեսակ պատասխանատվությունից խուսափելու ձև չէ:

-Իսկ Հայաստանը կարող է չունի՞ նման պարտավորություններ ՝7 միլիարդի, և այդ բեռը թողել են:Ինչ-որ տեղ որ Արցախի բյուջեն պրոֆիցիտով էր,ես լինելով տնտեսագետ դրան կողմ չեմ, դեֆիցիտային բյուջեն դա զարգազման տանող բյուջեն է և այդ հնարավորությունը պետք է օգտագործել: Հեծնիվ չենք հորինում, եթե նայենք աշխարհի պետությունների բյուջեները,մի քքանիսը կան,որ աշխատում են պրոֆիցիտով կամ զրոյական,մի քանիսը աշխատում են դեֆիցիտով, և այդ դեֆիցիտը շատ ժամանակ տատանվում է սկսված օրինակ 0,5 ,կամ 1 տոկոս համախառն ներքին արդյունքից ընդհուպ մինչև 10 տոկոս:Իհարկե Հայաստանը 3 տոկոսի շրջանակներում կամ արտաքին բեռի,պարտքի պետական պարտքի 60 տոկոս շեմը ընտրել է և դրանով սահմանափակվել:Ես հնարավորություն եմ ունեցել իմ կարծիքը ասելու ,որ պետք չէ կառչել այդ կարծրատիպերից և պետք է համարձակ գնալ տնտեսական աճի:Այդ թիվը,որ դուք հրապարակել եք,եկեք մի թիվ էլ հրապարակենք, 2007-ի Արցախի ՀՆԱ-ն եղելէ 70 միլիարդ,իսկ այսօր արդեն անցել է 300 միլարդը,այսինքը՝ՀՆԱ-ն ավելացնել առանց խոշոր ինվեստիցիոն պրոյետկների ,իսկ այդ պրոյեկտները առանց ներգրաված միջոցների անհնարին է:

-Իշխանափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցան մի շարք դատական պրոցեսներ,ինչպես նաև քրեական գործեր հարուցվեցին:Կարող եք ասել՝իրավական հարց է,մենք չենք խառնվում,արդյո՞ք բոլոր գործերում էր իրավական և քաղաքական կոմպոնենտ չէիք տեսնում և ճիշտ էր,որ դուք չարձագանքեցիք,հատկապես երկրորդ նախագահի հետ կապված:

-Ազատ հայրենիք կուսակցության պատգամավորները դիմում են ներկայացրել գլխավոր դատախազին խափանման միջոցոը փոխելու համար,երկրորդ անգամ կուսակությունն է դիմել:Այդ դիմումներում նշվել է՝ մենք չենք միջամտում և իրավական գնահտական չենք տալիս,եթե հնարավոր է խափանման միջոցի փոփոխություն անել:

-Ինչպե՞ս կգնահատեք այս ողջ դատական պրոցեսը ,քաղաքական կոմպոնենտ կար,թե՞ ոչ:

-Ուզում եմ համոզված լինել,որ չկա և համոզված եմ,որ չկա:

-Ասացիք՝չեք ուզում միջամտել,շատերը նախագահների դիմումը համարեցին որպես միջամտտություն:

-Ես համաձայն չեմ, որ դա եղել է միջամտություն,մենք պետք է իմանանք ,որ Ռոբերտ Քոչարյանը եղել է Արցախի առաջին նախագահը,բացի Հայաստանի երկրոդ նախագահը լինելուց,ինչպես կարող են Ղարաբաղի կոլեգաները,հաջորդ նախագահները որևէ ձևով չարձագանքեին:

-Եթե ձեզ դիմեին,դուք ձեր անունը կգրեի՞ք և կստորագրեի՞ք:

-Ես արդեն գրել և ներկայացրել եմ,բայց մեր դիմումի մեջ եղել է ընդամենը խափանման միջոցի փոփոխության հետ կապված,մենք արդարադատության հետ կասկածներ չունենք:

-Ինչո՞ւ:

-Ժամանակը գնահատական կտա :

-Հենց հիմա տեղի է ունենում հակասհամանադրական քայլ,կոչով ասում է՝փակեք բոլոր դատարանների դռները,դուք կասկած չունե՞ք:

-Կասկած չունեմ,որովհետև հավատում եմ և քայլերը տեսնում ե,որ երկիրը տանում են զարգացման:

-Իսկ այդ քայը ի՞նչ էր նշանակում:

-Եկեք այսօր դա համարենք տակտիկական քայլ,որն անհրաժեշտ էր և նպատակահարմար այդ փուլում:

-Կարող եմ ասե՞լ,որ դուք իշխանության ցանկացած քայլ փորձելու եք արդարացնել:

-Ոչ,երբ որ տեսնեմ տնտեսական քայլերում սխալներ,տնտեսական անկում,ճգնաժամ բարձրաձայնելու եմ,ամենաբարձրը լինելու է ղարաբաղյան խնդիրը:Իրավական առումով ես չեմ ուզում ասել որևէ բան ,ես իրավաբան չեմ:

-Այսպիսի հայտարարությունից հետո ներդրումներ հնարավոր են:

-Վիճակագրությունը այսօր հուշում է,որ մենք ունենք տնտեսական աճ և ես հավատում եմ վիճակագրական տվյալներին,թվերն են խոսում բյուջեի մուտքերի հետ կապված,համոզված եմ,որ առաջիկայում դրա ազդեցությունը զգալու ենք:

-Եթե թվերին նայեինք,ուրեմն Կարեն Կարապետյանին,Հովիկ Աբրահամյանին,Տիգրան Սարգսյանին պետք է ձեռքերի վրա պահեինք և հրաժեշտ չտայինք,և ձեր կուսակից ընկերն էլ չասեր՝մենք երազում էինք փոփոխության մասին:

-Ոչ,մի մոռացեք 2007-2017 թվականներին Հայաստանը տնտեսական աճ համարյա չի ունեցել:

-Դուք ծանո՞թ չեք Տիգրան Սարգսյանի ներկայացրած տնտեսական թվերին:

-Դուք ընթերցել եք իմ նամակը վարչապետին,որ մենք գտնվում ենք շատ ծանր ֆինանսատնտեսական վիճակում,երբ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում կազմում է ընդամենը 4000 դոլար և համեմատություններ եմ արել 2007 թվականին Հայաստանը ունեցել է ավելի քան 2000-ից ավել մեկ շնչի հաշվով,երբ աշխարհը ավելի մեծ տնտեսական աճ է ապահովել այդ 10 տարիներին:Սա քննադատության համար չէ, երբ Իսրայելը, ունենալով մեկ շնչի հաշվով 20 000 դոլար 2007-ին, 2018-ին հասցրել է 40 000 դոլարի, այսինքն՝ մենք ունենք 400 դոլարի ՀՆԱ և մենք պետք է լինեի՞նք երջանիկ:

-Այսինքն՝Տիգրան Սարգսյանի,Կարեն Կարապետյանի ներկայացրած թվերը բլեֆ էին:

-Բլեֆ չէին, բավարար տեմպեր չէին,թույլ էին:

-Այսօրվան հավատում եք:

-Ես այն ժամանակ էլ հավատում էի, չեմ ասում վիճակագրությունը սխալ էր ,այդ նույն վիճակագրությունն է այդ ցուցանիշները տվել,ես չեմ ձևակերպել: Այսօրվանն էլ բավարար չէ, ես իմ բաց նամակում գրել եմ՝ հույս ունեմ,որ հասնելու ենք մեր ուզած,մեր ցանկացած արդյունքին,քայլերը տանում են դրան:Ես նշել եմ,որ եթե մենք չունենանք բավարար աճի տեմպեր,մենք կորցնելու ենք հայրենիքը:

-Իսկ երբ կոչեր են հնչում պատերին ծեփելու,կամ ասֆալտին փռելու,դրա մասին պետք է մտածել,ներդումը անող նման հայտարարությունից հետո կխիզախի գալ և ներդրում անել:

-Հույս ունենանք ,որ կանի,տեսնում ենք,որ գալիս են:

-Կրկին անդրադառնամ այն հարցին,թե իմ և իմ շրջապատի համար ամենաողբերգական ,ցավալի տեսարանը մեկ տարվա ընթացքում,երբ 3 նախագահները՝Արցախի երկու նախագահները և Արցախի և Հայաստանի նախագահը հայտնվեցին դատարանում:Ի՞նչ զգացում ունեիք,երբ տեսաք այդ տեսարանը:

-Շատ ծանր,բայց նոր սկսել ենք երկիր կառուցել :

-Ինչի՞ հաշվին:

-Եվ այդ առումով ճանապարհը խորդուբորդ է և ավելի ծանր խնդիրներ ենք ունենալու,ամեն ինչի պետք է պատրաստ լինենք,էմոցիաներով չապրենք:

-Ճիշտ բան եք ասում ,դա ունենալու համար ,չստեղծենք նման տեսարաններ՝հագուրդ տալու ոմանց ցանկություններին:

-Ժամանակը գնահատական է տալու:

-Ծան՞ր էր այդ տեսարանը:

-Իհարկե ծանր էր,բայց ծանր տեսարաններ մենք շատ ենք ունեցել անկախության տարիներին, չմոռանանք 1995-1996 թվականները:

-Ապրիլյան պատերազմի հետ կապված,իսկապես շատ մութ բաներ կա՞ն, երբ ասաց դավադրություն:

-Դավադրությունը կապ չունի 2016-ի ապրիլյանի հետ, լինելով վարչապետ չեմ կարողացել գաղտնի փաստաթղթեր տեսնել,բանակի հետ մեր շփումը մոտ չի եղել և չեմ կարող ասել՝կան արդյոք մութ կետեր,թեմաներ ,որին ես տեղյակ չեմ:

-Ձեր կառավարությունն էր,դուք էիք պատասխանատու:

-Ի՞նչի էիք պատասխանատու:

-Եթե պարզվի,որ չարաշահումներ են եղե՞լ:

-Եկեք մտածենք,որ այդպիսի չարաշահումներ չեն եղել,և սև կետեր չենք ունեցել:Իսկ ով է երաշխավրը,որ այսօր կամ վաղը չեն լինելու նման դեպքեր,միշտ պետք է պայքարել: Կոռուպցիան անընդհատ պրոցես է ,իսկ կոռուպցիայի համար պետք է անընդհատ պայքարել:Նման երևույթները միշտ կրկնվում են:

-Այսօրվա իշխանության քննադատելիս ,ասում են,որ վերելակային դիվանագիտության արդյունքում Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները ի չիք դարձան և ամենը կորցրեցինք: Ինչպե՞ս եք նայում այն հայտարարությանը,որ ժողովուրդը կորոշի Արցախի ճակատագիրը,սա ևս քննադատվում է և նշվում,որ ամեն ինչ ժողովրդի վրա գցելը նշանակում է պատասխանատվությունից խուսափում:

-Ես չեմ ասի՝ձախողվել է,որովհետև ,եթե ինչ-որ տեղ կան կրակոցներ,լարվածությունը թուլացել է և մենք տեսնում ենք որ կորուստների առումով տարբերություն կա:Քանի կյանք է փրկվել,խնայվել այս ժամանակահատվածում,ինչ քննարկում է եղել,ես նշել եմ,նշում եմ,նշելու եմ, մենք չպետք է ուրախանանք ,եթե սահմանին հանգիստ է և չպետք է մտահոգվենք …

-Զուգահեռ տեղի են ունենում մեծ զորավարժություններ և թշնամին առավել դիրքավորովում է Արցախի սահմանին:

-Ուզում ես խաղաղություն,պատրաստվիր պատերազմի:Իսկ ժողովրդի որոշման մասին ասեմ,որ ես էլ եմ այդ կարծիքին, միայն այս վերջերս չեմ արտահայտել,եթե հետևեք իմ ելույթներին՝ ղարաբաղյան խնդիրը որոշվելու է ժողովրդի հանարքվեով,ուրիշ ելք չկա:

-Այսինքն՝չեն կանգնելու հրապարակում և ասեն՝այո կամ ոչ:

-Իսկ ով է ասում,որ կանգնելու են հրապարակում և ասեն:Եթե չանկացած որոշում ղարաբաղյան խնդրում չբավարարի ժողովրդին և չստացվի,որ ժողովուրդը տրամադրված է,մենք ուննալու ենք լուրջ խնդիրներ այն իշխանության հետ,որը ժողովրդի կամքին հակառակ փորձելու է սեպարատ բանակցություններ տանել,կամ տարբերակներ քննարկել:

-Բակո Սահակյանի հասցեին մի խմբավորմում,որը Ռոբերտ Քոչարյանի դատավարությունից հետո դուրս էր եկել փողոց ,այլանդակ վանկարկումներով հանդես եկավ…

-Ամոթ նրանց …

-Բավարարվենք ամոթով,թե պետք է քրեական գործ հարուցվի:

-Եթե քրեական օրենսգիրքը թույլ է տալիս,պարտադիր պետք է քրեական գործ հարուցվի:

-Ո՞ւր ենք հասել…

-Եթե քրեական հետապնդման տիրույթում չէ,պետք է հետագայում կանխել նման բաները,պետք է օրենսգրքի փոփոխություններ կատարել,բայց այն,որ մեզ հարիր չէ,սազական չէ,ինչ են դրանով փորձում ասել,իբր ավելի հայրենասե՞ր են:Հայրենասիրությունը չափվում է առաջին հերթին սահմանում:

Առաջին հատվածն՝այստեղ

դիտվել է 14792 անգամ
Լրահոս
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո արձանագրված առաջընթացը Երբ մերժում ես քո անցյալը, չես կարող ունենալ առողջ ներկա. Մարգարիտ Եսայան 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները․ Լևոն Ազիզյան Գելենջիկի լողափերն օդային տագնապի ժամանակ կփակվեն. Բոգոդիստով Կայուն խաղաղություն և հակամարտության կարգավորում ունենալու համար խիստ անհրաժեշտ է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը. Բեգլարյան ԱՄԷ-ն Իրանին մեղադրել է ADNOC-ի նավի հրթիռակոծման մեջ 1 տարի առաջ Թրամփը համախմբեց Ադրբեջանին և ՀՀ-ին պատմական խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար Ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել, որտեղ Սյունիքը համարել են «Արևմտյան Ադրբեջանի» մաս. Տաթև Հայրապետյան (տեսանյութ) Հետվճարի համակարգն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ․ Հրայր Կամենդատյան Իրանցիներն ասել են մեզ, որ իրենք որևէ ծրագիր չունեն Հորմուզի նեղուցում հարկեր սահմանելու․ Վենս Հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ տարհանվել է 5 բնակիչ Անգլիայի բոլոր ջրային ավազաններն աղտոտված են թnւնավոր քիմիական նյութերով. Լևոն Ազիզյան TRIPP-ը, որը կարդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, աստիճանաբար վերածվում է իրականության․ Ռուբիո Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Կիև և Մոսկվա հաջորդ շաբաթ Վեհափառի կարգավիճակը դուրս է գալիս սովորական կրոնական գործչի շրջանակներից․ նա ազգային-հոգևոր միասնության խորհրդանիշ է. ինքնաբացարկ հայտնած դատավոր Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Էթնայի ժայթքումը դադարեցրել է չվերթների ընդունումը Կատանիայի օդանավակայանում Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության հասնելուն. Արաղչի «Այսինքն մարդիկ, որոնք չեն ենթարկվում իշխանությանը, անձեռնմխելի անձնական կյանք ու տվյալներ չունեն, նրանց կարելի է դարձնել ոտքի կոխան ամենքի, կարելի էր անարգել ու գամել հանրային սյունին…». Գոռ Մադոյան Օգոստոսի 10-ից Հայաստան կգա նոր ցիկլոն. Գագիկ Սուրենյան «ՔՊ-ական պատգամավորուհին չի՞ ցնցվում, երբ շեֆը վեց տարի շարունակ իրենց զավակներին փնտրող ծնողներին ասում է՝ դուք ուրիշ երեխաներ չունե՞ք, նրանցով զբաղվեք…». Ալիսա Գևորգյան Էս տրամաբանությամբ կարո՞ղ ենք ենթադրել, որ հանցագործությունները «բացահայտվում» են ըստ քաղաքական հայեցողության Զգուշացում. նոր խաբեություն է տարածվում սոցցանցերում Գերմանիայում ցուցարարները պահանջել են Մերցի կառավարության հրաժարականը Հորմուզի նեղուցը կբացվի միայն ԱՄՆ-ի կողմից Թեհրանի պայմանների ընդունման դեպքում. ԻՀՊԿ ներկայացուցիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am