Սիրիայի քաղաքների շրջափակումը ռազմական հանցագործություն է. ՄԱԿ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է,որ մարդասիրական օգնությամբ բեռնված նոր ավտոշարասյուները սիրիական պաշարված քաղաքներ Մադայա, Էլ-Ֆուա և Կեֆրայա կժամանեն առաջիկա օրերին։ Նա հակամարտող կողմերին հիշեցրել է մարդասիրական օգնության ցուցաբերման համար բնակչությանը անարգել հասանելիություն ապահովելու նրանց պարտավորությունների մասին, ինչպես նաև նախազգուշացրել, որ քաղաքների շրջափակումները՝ այնտեղ սով առաջացնելու նպատակով, «միանգամայն կարող են համարվել ռազմական հանցագործություն»։ «Մարդասիրական օգնությունը չպետք է գողացվի զինյալների կողմից, այն պետք է բաժանվի կարիքավորներին:Դամասկոսից Մադայա ճանապարհը հաղթահարելու համար, որը սովորաբար տևում է 1 ժամից ոչ ավելի, մարդասիրական աշխատողներից պահանջում է 12 ժամ։ Նրանք ստիպված են բանակցել զինված մարդկանց հետ յուրաքանչյուր անցակետում՝ չնայած այն բանին, որ մարդասիրական օգնության մատակարարումը համաձայնեցվել էր Դամասկոսի և ընդդիմության հետ»,-հավելել է Դյուժարիկը:
