Եթե անգամ կառավարության նոր կառուցվածքն իդեալական է, համոզված կարելի է պնդել, որ կադրային այս բազայով այն արդյունա­վետ չի կարող աշխատել

Փաստը գրում է.«Հայաստանն ապրում է կառավարության նոր կառուցվածքով, որտեղ 17 նախարարությունների փոխարեն արդեն 12-ն են: Իհար­կե, դժվար է միանգամից կանխատեսումներ անել, թե կաբինետի նոր կառուցվածքն ինչ­պիսի արդյունավետությամբ կարող է աշխա­տել կամ արդյոք համարժեք է այն մարտահրավերներին, որոնք կանգնած են երկրի առաջ: Փաստն այն է, որ խորհրդարանա­կան քննարկումների ընթացքում բացահայտվեց, որ կառավարության նոր կառուց­վածքը ոչ թե խորքային վերլուծությունների, հաշվարկների արդյունք է, այլ ինտուիցիայի հետևանք: Եթե հիշում եք, արդարադատու­թյան նախարար Արտակ Զեյնալյանը հենց այդպես հիմնավորեց, թե ինչու է կառավա­րությունը կանգ առել կոնկրետ կառուցված­քի վրա:

Ինտուիտիվ բարեփոխումները որևէ լավ բան չեն խոստանում, մանավանդ, որ այդ պարագայում «բարեփոխում» ասվածը մի փոքր չափազանցված կարելի է համարել: Սկզբունքորեն համակարգի տրամաբանու­թյունը չի փոխվել, իսկ բարեփոխումն առա­ջին հերթին հենց դա է ենթադրում: Նախա­րարությունների թվի կրճատումն ընդամենը տեխնիկական խնդիր է, սակայն պահպան­վել է, այսպես կոչված, սուպերվարչապետական համակարգը, ինչը ենթադրում է, որ խորհրդարանական երկրում ԱԺ վերահսկո­ղությունից դուրս են մնալու ԱԱԾ-ի, ոստիկա­նության, ՊԵԿ-ի գործունեությունը, որոնց ավելացավ նաև սփյուռքի հետ կապված մարմինը, որն այլևս նախարարություն չէ, ու նրա գործառույթները տեղափոխվում են վարչապետի աշխատակազմ:

Մեծ հարց է, թե ինչ արդյունավետությամբ են աշխատելու նոր, այսպես կոչված, սուպերնախարարությունները: Այնպիսի տպա­վորություն է, որ նախարարությունները միա­վորվել են ոչ թե հայեցակարգային, ֆունկցի­ոնալ բաղադրիչները հաշվի առնելով, այլ կոնկրետ մարդկանց՝ հեղափոխության ակ­տիվ մասնակիցների «հագով»: Ամբողջ խնդիրն այն է, որ գործող կառավարության շատ անդամներ անցած մեկ տարվա ընթաց­քում, մեղմ ասած, արդյունավետ չեն կառավարել, շատ դեպքերում նույնիսկ ձախողվել են իրենց ոլորտներում, բայց հիմա նրանք դառնում են ավելի շատ ոլորտների ղեկա­վարներ՝ կանխատեսելի հետևանքներով: Նման իրավիճակում դժվար է ակնկալել կա­ռավարման արդյունավետության բարձրա­ցում, փոխարենը՝ ավելի բարդանալու է որո­շումների ընդունման մեխանիզմը, կարճ ասած՝ տուժելու է օպերատիվ կառավարումը, արձագանքումը:

Այդպես էլ կառավարությունը չկարողա­ցավ հիմնավորել, թե ինչու կիսով չափ ագրարային համարվող Հայաստանում չի գոր­ծելու գյուղատնտեսության առանձին նա­խարարություն, կամ ինչո՞ւ Մշակույթի նա­խարարությունը պետք է միանա Կրթության նախարարությանը այն պարագայում, երբ ոչ թե պետք է նախարարությունը լուծար­վեր, այլ մշակվեր մշակութային նոր քաղա­քականություն, հայեցակարգ, որը համար­ժեք կլիներ համաշխարհային նոր միտում­ներին, նպաստեր Հայաստանի քաղաքակր­թական նոր կերպարի ձևավորմանը: Նույնը վերաբերում է նաև սփյուռքի նախարարությանը, որը ֆունկցիոնլ վակուումի մեջ էր ոչ թե այն պատճառով, որ դրա անհրաժեշտությունը չկա, այլ ձևակերպված չէին այդ գերատեսչության առաջնահերթությունները՝ ոչ անցյալում և ոչ էլ հեղափոխությունից հետո­:

Եվ ամենակարևորը՝ խորհրդարանական քննարկումների ժամանակ կառավարությու­նը համառորեն չներկայացրեց, թե ինչ սոցի­ալական գին ունի կառավարության նոր կա­ռուցվածքը, այլ խոսքով՝ քանի մարդ է կրճատվելու բուն կառավարությունում ու դրան ենթակա ստորաբաժանումներում: Ընդդիմության հաշվարկներով՝ խոսքը մի քանի հազար մարդու մասին է, կառավարու­թյունը խոսում է մի քանի տասնյակ կրճատ­վող պաշտոնյաների մասին:

Անկեղծ ասած՝ կառավարության փաստարկներն այնքան էլ հիմնավորված չեն, որովհետև ցանկացած նախագիծ ունենում է կոնկրետ հաշվարկ, լինում են կոնկրետ թվեր, ու եթե կառավա­րությունը հրաժարվում է դրանք ներկայաց­նել, ուրեմն ակնհայտորեն թաքցնում է իրա­կանությունը՝ վախենալով հնարավոր սոցիա­լական ցնցումներից:

Իհարկե, ինստիտուցիոնալ լուծումները կարևոր են, սակայն եթե նույնիսկ կառավարության նոր կառուցվածքն իդեալական է, համոզված կարելի է պնդել, որ կադրային այս բազայով կառավարությունն արդյունա­վետ չի կարող աշխատել նաև 12 նախարար­ների պարագայում: Իսկ կադրային փոփո­խություններ չեն սպասվում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

դիտվել է 492 անգամ
Լրահոս
«Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ. «Հրապարակ» Քավության նոխազ․ Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ում կամուկացի մեջ են. «Հրապարակ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց Շուտով էկրաններ կբարձրանա քրիստոնեության ընդունման մասին պատմող ֆիլմը. «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ» Բնակարան, մեքենա, բաժնեմաս. ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել 3-ամյա Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան․ Sputnik Արմենիա Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am