Տնտեսական հեղափոխությունն ընդամենը միֆ է

Ժամանակը գրում է. «Արդեն տևական ժամանակ է, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կաբինետը խոսում են տնտեսական հեղափոխության մասին, բայց այդպես էլ պարզ չի դառնում, թե ի վերջո ինչի մասին է խոսքը։ Այլ խոսքով ասած՝ հիմնական հարցադրումները սրանք են․ ի՞նչ նկատի ունի կառավարող ուժը «տնտեսական հեղափոխություն» եզրույթը կիրառելիս, ի՞նչ բովանդակություն է դրա տակ թաքնված, ո՞րն է նպատակը, ո՞րն է դրան հասնելու գինը, միջոցը, գործիքակազմը։

Եվ վերջապես ամենակարևորը․ ինչպիսի ապագա ենք երկարաժամկետ հեռանկարում մենք կանխատեսում, ի՞նչ կարող է հանրությունը ակնկալել պետությունից և հակառակը՝ ի՞նչ է պետությունը սպասում քաղաքացիներից։

Ինչպես տեսնում եք, սա հոդված է հարցադրումների մասին։ Նախադասություններն հարցական են, իսկ ապագայի նկատմամբ վերաբերմունքը՝ անորոշ։

Եթե փորձենք վերլուծել կառավարության և ընդհանրապես կառավարող ուժի գործունեության արդյունավետությունը, ապա առաջին հերթին պետք է արձանագրենք հետևյալը․ Փաշինյանի կաբինետը նախաձեռնող ու խաղի կանոններ թելադրող քաղաքականություն իրականացնելու փոխարեն ստանձնել է դիտորդի և արձագանքողի դերակատարություն։ Այսինքն՝ տպավորությունն այնպիսին է, որ չկա գործունեության և կառավարման հստակ ռազմավարություն, չկան մարտահրավերների կանխատեսման և կանխարգելման արդյունավետ մեխանիզմներ։ Ընդհակառակը՝ կառավարությունն այս կամ այն մարտահրավերին արձագանքում է միայն դրա դրսևորման պահին կամ էլ հետո։ Այսինքն՝ պետական կառավարման համակարգը իրադարձային բնույթ ունի, իսկ այս տրամաբանությամբ որոշումներն ու լուծումներն էլ պարտադրված կերպով կարճաժամկետ են ու այս կամ այն իրավիճակով պայմանավորված։

Ամբողջ խնդիրն այն է, որ պետությունը չի կարող տևական ժամանակ գործել այս փիլիսոփայությամբ՝ կարճաժամկետ քայլերով ու պահի ազդեցությամբ։

Զարգացման և բնականոն կեցության համար անհրաժեշտ են երկարաժամկետ ռազմավարական լուծումներ ու մոտեցումներ։ Պետության դերակատարությունը չի կարող սահմանափակվել մեխանիկական արձագանքողի շրջանակներում, քանի որ համակարգի արդյունավետության առաջնային չափորոշիչը ապագայի հեռանկարն է։

Ոչինչ ասած չենք լինի, եթե վերոհիշյալ տեսական պնդումները չհիմնավորենք կոնկրետ փաստերով։ Եվ այսպես, վարչապետ Փաշինյանն ու կառավարող թիմը դատական համակարգում որոշեցին բարեփոխումներ իրականացնել միայն այն ժամանակ, երբ պետությունը կանգնեց սահմանադրաիրավական ճգնաժամի առջև։

Իսկ ինչո՞վ էին զբաղված դրանից առաջ, մի՞թե կառավարման համակարգը չէր կարողացել կանխատեսել այդ հնարավոր ճգնաժամը, չէ՞ որ անզեն աչքով երևում էր, որ վաղ թե ուշ այդ ոլորտում ըմբոստության չափազանց մեծ ալիք է բարձրանալու։ Ենթադրենք, որ ոչ մի ճգնաժամ էլ չի եղել, և դատական համակարգը շարունակում է գործել նույն տրամաբանությամբ։ Հիմա ի՞նչ, կառավարությունն ու խորհրդարանը նորից ոչ մի բարեփոխում չէի՞ն նախաձեռնելու դատական համակարգում։ Վստահ եմ, որ ո՛չ։ Առնվազն մի քանի տարի համակարգը շարունակելու էր քարշ գալ նույն ճահճային ու փտած պայմաններում, և ոչ ոք չէր հիշելու, որ Հայաստանում դատական համակարգ՝ որպես առանձին իշխանության մարմին, գոյություն չունի։ Այս պարագայում պարզապես չենք կարող շնորհակալություն չհայտնել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին. եթե նրա աղմկոտ դատավարությունը չլիներ, ապա ոչ ոք չէր հիշելու անտերության մատնված դատական համակարգի մասին։

Սա չափազանց անլուրջ վերաբերմունք է պետության նկատմամբ, քանի որ չի կարելի հիմնախնդրի խորքային պատճառներն անտեսել ու պայքարել դրա պարզունակ հետևանքների դեմ։

Իսկ հիմա վերադառնանք տնտեսական հեղափոխության խնդրին։ Ի դեպ՝ չպետք է կարծել, թե միտքը շարադրում ենք թեմայից թեմա ցատկելու տրամաբանությամբ։ Իրականում սրանք տարբեր թեմաներ չեն և վստահաբար դասակարգվում են նույն փիլիսոփայության շրջանակներում, քանի որ գրեթե բոլոր ուղղություններում մոտեցումը նույնն է։ Սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք պնդել, որ տնտեսական հեղափոխություն իրականացնելու պնդումները նույն արժեքն ունեն, ինչ ազատ ու անկախ դատարանների մասին հայտարարությունները։ Հիշո՞ւմ եք, մինչ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը կառավարող ուժի ներկայացուցիչները դատարանների անկախության մասին թութակային մտքեր էին արտահայտում։

Իրականում երկու դեպքում էլ գործ ունենք միֆերի հետ։ Եթե կառավարող ուժը փորձի հիմնավորել, որ տնտեսական հեղափոխությունը իրական գործընթաց է, ապա առաջին հերթին պետք է սահմանի, թե ինչ է նշանակում այդ եզրույթը։ Եվ խոսքը ամենևին էլ լոզունգների և կենացների մասին չէ, այլ՝ գիտական սահմանման։ Հակառակ պարագայում յուրաքանչյուր ոք կարող է յուրովի մեկնաբանել ու մեկնել այդ եզրույթը, և դա ոչնչով չի տարբերվի կրոնական այն տեքստերից, որոնք կարող են անհաշվելի քանակության մեկնաբանություններ ունենալ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 551 անգամ
Լրահոս
Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ Իրանում ծաղրել են Թրամփի խոսքերը Սահմանների բարձր տեխնոլոգիական պաշտպանություն՝ Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Ղումաշյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն այս պահին 60 մլն դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի ԱԲ տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բոլորը լծվել են քվե բերելու գործին. «Հրապարակ» Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Պետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը. «Փաստ» «Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ. «Հրապարակ» Քավության նոխազ․ Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ում կամուկացի մեջ են. «Հրապարակ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց Շուտով էկրաններ կբարձրանա քրիստոնեության ընդունման մասին պատմող ֆիլմը. «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ» Բնակարան, մեքենա, բաժնեմաս. ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am