Նմանատիպ հարցերը ժողովուրդները չեն որոշ­ում, պետք չէ հատուկ հնարքներ գործադրել, որ պատասխանատվությունը ժողովրդի ուսերին դրվի. Վ. Բալասանյանը՝ ԼՂ հարցով բանակցությունների մասին

168ժամը գրում է.«Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև առկա լարվածությունը իրականում կա՞: Մեր թղթակցի հարցին ի պա­տասխան՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ասել է. «Լարվածությունը միանշա­նակ կա, պետք չէ ստել ու բացառել: Ասեմ ավելին՝ այդ լարվածությունն Արցախի իշ­խանությունները չեն ստեղծել, դեռևս 2018թ. մայիսի 8-ին, երբ ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, ու հաջորդ օրը՝ եռատոնի կապակցությամբ եկավ Ստեփանակերտ, մենք շատ ջերմ ըն­դունելություն ենք ցույց տվել Արցախ այ­ցելած նորընտիր վարչապետին:

Եվ այդ օրն Արցախի իշխանությունների հետ մի սեղանի շուրջ նստած՝ բազմաթիվ օրա­կարգային հարցերի շուրջ քննարկումների ժամանակ չի շոշափվել մի հարց կամ որևէ թեմա, որով մենք հակադրվել ենք հայաստանյան իշխանությունների արտահայտած կամքին կամ ձեռնպահ դիրքորոշում ենք ցույց տվել: Նույն կերպ ջերմությունը շարունակվել է նաև հետագա հանդիպում­ների ժամանակ: Իսկ թե ինչ հիմքով է Ստե­փանակերտ կատարած վերջին այցից հե­տո վարչապետ Փաշինյանը հայտարա­րում, որ դավադիր ուժեր է տեսնում, որոնք հող հանձնելու տրամադրվածություն ու­նեն, և այլն, և այլն... մեզ համար ընկալելի չէ: Եթե այդ դավադիր ուժերին իրականում վարչապետն իսկապես բացահայտել է, ապա ես բացառում եմ, որ նրանք Արցա­խում են, բացառում եմ նաև, որ այդ ուժերն այնքան կարողություն ունեն, որ Ադրբեջանի հետ պատերազմ կարող են հրահրել, ընդհուպ՝ ունենանք տարածքային կո­րուստներ: Ես ուղղակի 100 տոկոսով բա­ցառում եմ այս ամենը»:

Հարցին էլ, թե ՀՀ իշխանությունների՝ Ղա­րաբաղյան հակամարտության լուծման

բանաձևը որքանո՞վ է Ձեզ համար ընդու­նելի տարբերակ, երբ ասում են՝ բանակցությունները պիտի լինեն բաց, և Ղարաբաղի ճակատագիրը պիտի ժողովուրդը որոշի: Դիվանագիտությունը կարո՞ղ է բաց լինել, կամ, ինչպե՞ս կմեկնաբանեք ժողովրդի՝ որոշում կայացնելու մոտեցումը, Բալասանյանը հակադարձել է. «Նմանատիպ հարցեր երբևիցե ժողովուրդները չեն որոշ­ում: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ժողո­վուրդը բանակցություններ վարի, արդ­յունք տա... «ժողովուրդն է որոշում»՝ այդ­պիսի հասկացություն չկա: Ժողովուրդն արդեն իսկ ընտրության քվեով իր վստա­հությունը հայտնել է օրվա իշխանություն­ներին, կնշանակի՝ նա հենց այդ իշխանու­թյանն է արտոնել՝ առաջին դեմքով զբաղ­վել իր երկրի հարցերով, այդ թվում՝ ներքին և արտաքին քաղաքականության, տնտե­սական հարցերով: Այնպես որ, հատուկ հնարքներ գործի դնել չի կարելի, միայն իրենց վրայից պատասխանատվության դաշտը տեղափոխեն ժողովրդի ուսերին:

Սա ընդամենը փորձ է պետության անվտանգության պատասխանատվությունն իրենցից հեռու պահելու համար, ինչը սխալ է: Եթե բանակցություններն ավարտվեն, ու այն փաստաթուղթը, որը կամ վերջնական և ընդունելի կլինի երկրի ղեկավարների, այդ թվում՝ Արցախի իշխանությունների համար, կդրվի նաև ժողովրդի սեղանին, որպեսզի նա իր կամքն արտահայտի հանրաքվեի միջոցով, սա է տարբերակը ժողովրդի կամարտահայտման, մյուս տարբերակները, հաշվեք, թե ձախողված են: Ես ուրիշ տարբերակ չեմ տեսնում, բայց երևի այս գործընթացը չէ, որ նկատի է առնվում իրականում, երբ ասվում է, թե ժողովուրդը պիտի որոշի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 730 անգամ
Լրահոս
Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ Իրանում ծաղրել են Թրամփի խոսքերը Սահմանների բարձր տեխնոլոգիական պաշտպանություն՝ Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Ղումաշյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն այս պահին 60 մլն դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի ԱԲ տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բոլորը լծվել են քվե բերելու գործին. «Հրապարակ» Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Պետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը. «Փաստ» «Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ. «Հրապարակ» Քավության նոխազ․ Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ում կամուկացի մեջ են. «Հրապարակ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց Շուտով էկրաններ կբարձրանա քրիստոնեության ընդունման մասին պատմող ֆիլմը. «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ» Բնակարան, մեքենա, բաժնեմաս. ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am