Պատերազմը չի ավարտվել
«Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ պատերազմը չի ավարտվել,անհրաժեշտ է այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որոնք հակառակորդին հետ կպահեն ավանտյուրայի դիմելու գայթակղությունից: «Մենք պետք է պատրաստ լինենք նման դեպքերին, այդ դեպքում կկարողանանք նաև համարժեք պատասխան տալ:Հայաստանը պատերազմական երկիր է, և այդ մասին չպետք է մոռանանք: Մինչդեռ մեր զգոնությունը կորել էր, բայց, օրինակ, Իսրայելում մարդիկ չեն մոռանում, որ պատերազմական երկրում են ապրում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ չպետք է մոռանանք նաև, որ սա այլևս միայն տարածաշրջանային խնդիր չէ: Ըստ Թ.Պողոսյանի՝ այս ամենում կօգնի նաև համահայկական համախմբվածությունը:
