Մենք 25 միլիոն դոլար չունեի՞նք՝ «Սոլնցեպյոկ» առնեինք

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը օրերս «Շանթի» եթերում պատասխանելով իշխանության հասցեին սոցցանցերում հնչող այն քննադատություններին, որ «քո մեքենան ծախիր՝ TOC-1 A առ», և համեմատելով զինտեխնիկայի գները շքեղ մեքենաների գների հետ՝ ասաց. «Երբեմ ծիծաղելի են նման մեկնաբանությունները։ Մի համակարգը, որ արժե 30-40 մլն դոլար, այդ մեքենաներից չգիտեմ՝ քանի հազար հատ պետք է ծախել, որ առնեն։ երևի այդքան մեքենա չկա էլ ՀՀ-ում»։ Սակայն քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանն «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ խոսքը բոլորովին էլ աստղաբաշխական գումարների մասին չէ։ Նա մի հաշվարկ է կատարել, թե 4-օրյա պատերազմի արդյունքում որքան կորուստ է ունեցել հակառակորդը և հայկական կողմը։ Ըստ այդ հաշվարկի՝ օրինակ, այդ «Սոլնցեպյոկի»՝ TOC-1 A -ի արժեքը 25 մլն դոլար է. «Ադրբեջանական կողմի ՄԻ-24 եւ ՄԻ-35 ոչնչացված ուղղաթիռների գները տատանվում են 15-18 մլն դոլարի շրջակայքում, երկուսն իրար հետ՝ շուրջ 33 մլն։ Խփված 24 տանկերի մեջ եղել են ե՛ւ Տ-90 Ս (T-90C)՝ յուրաքանչյուրի գինը շուրջ 3,2 մլն դոլար է, ե՛ւ Տ-72 (T-72)՝ յուրաքանչյուրի գինը շուրջ 0,5 մլն դոլար։ Եթե միջինացված թվեր վերցնենք, կորուստն ընդամենը կարող է կազմել շուրջ 45 մլն դոլար։ Խփված եւ կորցրած 14 անօդաչու թռչող սարքերի գինը տատանվում է 0,5-ից մինչեւ 12 մլն դոլար՝ կախված տեսակից, այնպես որ՝ նվազագույն հաշվարկով կորուստը կազմում է 25-35 մլն դոլար։ Խփված 5 ՀՄՄ-ներից (БМП-3) յուրաքանչյուրի զինը 4-5 մլն է, ընդամենը նվազագույնը՝ 20 մլն դոլար։ Խփված ԲՄ-21 («Գրադ») հրթիռա-հրետանային համակարգի արժեքն է շուրջ 1 մլն դոլար։ Այսպիսով, Ադրբեջանի միայն ռազմական տեխնիկայի կորուստը 4 օրում կազմել է շուրջ 160 մլն դոլար»։ Եթե սրան գումարվում են ծախսված հրթիռների, արկերի, բնակիչների տեղափոխման, ռազմական գործողությունների նյութական ապահովման եւ այլ հարակից ծախսերը, ըստ պարոն Խուրշուդյանի, կավելանա եւս 10-15 մլն դոլար։ Իսկ Արցախի զինտեխնիկայի կորուստը գնահատվում է մոտ 14 մլն դոլար։ Այնպես որ՝ զինտեխնիկայի գները ճշտելով՝ պարոն Խուրշադյանը Արծրուն Հովհաննիսյանին հակադարձեց. «Ափսոսում եմ, որ հարգարժան Արծրուն Հովհաննիսյանը փորձում է արդարացնել երկրի քաղաքական ղեկավարությանը «փող չլինելու» մասով»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 165 անգամ
Լրահոս
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video) Փաշինյա՛ն, սուտ խոսալդ Մոսկվայում չի անցել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ խոստացել էի, որ պատասխանդ տալու եմ․ Ռուբեն Հակոբյան (video) Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am