Սորոսը վերջնականապես «լափեց» երկիրը

Այսօր նախագահ Արմեն Սարգսյանը, տեղի տալով Նիկոլ Փաշինյանի քմահաճություններին, Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրեց փաստաբան Վահե Գրիգորյանին, ով լևոնանիկոլական տանդեմին կից իրավաբան է, և իշխանության մեկ տարվա ընթացքում դարձել է Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական խորհրդատուն եւ նրա ցուցումով է երկրում իրականացվում արդարադատություն, որը շատերի քննադատության թեման է դարձել։

Շինծու քրեական գործեր` քաղաքական հաշվեհարդարի արդյունքում կարված. ահա այն ամենը, ինչ տեղի է ունենում վերջին մեկ տարվա ընթացքում:

Հայտնի գաղտնալսման ձայնագրությունից պարզ է դառնում, որ այդ ամենը տեղի է ունենում Վահե Գրիգորյանի թեթեւ ձեռամբ։ Վահե Գրիգորյանի անցյալի գործունեությունն էլ պակաս անփառունակ չէ, սորոսական գրանտակերությամբ զբաղված փաստաբանի խայտառակ գործարքները հայտնվել են մամուլի էջերում, հիշենք միայն հօգուտ ադրբեջանցիների նրա արարքը հայտնի գործով, որի դիմաց նա ըստ տեղեկությունների՝ միլիոնավոր դոլարներ է ստացել մեր հակառակորդ պետության կողմից, հիշենք նաեւ, որ ՄԻԵԴ-ում նա պատրվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապված հայտնի գործը։ Մասնավորապես, 2012 թվականի մայիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում` Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատը Մարտի-1-ի գործով մերժելու վերաբերյալ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննելով մարտի 1-ի իրադարձությունները, արձանագրել է, որ ՀՀ Նախագահը 2008 թվականի փետրվարի 23-ին հանդիպումներ է ունեցել ուժային կառույցների հետ` հայտարարելով, որ ինքը թույլ չի տա որևէ մեկին ապակայունացնել իրավիճակը Հանրապետությունում, և տվել է համապատասխան հանձնարարականներ:

Այսինքն` Նախագահը, լինելով պետության գլուխը, ուներ սահմանադրական պարտականություն` երաշխավորելու Հանրապետության ներքին անվտանգությունը (2005 թվականի Սահմանադրության 49-րդ հոդված):
Ավելին, հաշվի առնելով, որ այդ օրերին Պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավվում էին հետընտրական գործընթացներին, Նախագահը պարտավոր էր պահպանել զինված ուժերի չեզոքությունը քաղաքական հարցերում (2005 թվականի Սահմանադրության 8.2-րդ հոդված)։Եւ ահա, նույն տրամաբանությամբ էլ նա հիմա «ձեւում-կարում» է նոր իշխանությունների քաղաքական հետապնդումները, դրանց քրեական գործի տեսք տալիս՝ մտավախություն չունենալով, որ ոչ հեռավոր ապագայում միջազգային ատյաններում կրկին ձախողում է ունենալու՝ պետությանը լուրջ վնասներ պատճառելով։ Բայց սրանից առավել նողկալի է Արմեն Սարգսյանի քայլը։ Չես հասկանում՝ մարդը պետության գլուխ է ինչպես Սահմանադրությունն է իրեն լիզորել, թե իշխանության խամաճիկ, թյուրիմացություն, կամակատար։

Ստացվում է, որ այս մարդը զրկված է դիմադրելու կարողությունից, պատասխանատու որոշում ընդունելու կամքից, նա ամեն ինչ անում է իշխանություններին հաճոյանալու համար, հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում ընդունված հայտնի նախագիծը համարձակություն չունեցավ ստորագրելու, չգտավ կամք քննադատելու դատարանները շրջափակելու Փաշինյանի կոչը, նա ընդհանրապես անարձագանք է թողնում իշխանության ցանկացած քայլ, հայտարարություն, որը հանրության շրջանում ոչ միարժեք է ընդունվում։ Հարց է առաջանում՝ ինչու պետք է այս մարդը զբաղեցնի նախագահի բարձր պաշտոնը։ Մեր հարկատուների հաշվին պաղպաղակ ուտի, շրջագայություններ անի։ Բայց սա դեռ ամենը չէ, մարդը ինքնասիրություն էլ չունի եւ առաջադրում է մի մարդու, ով հրապարակավ Արմեն Սարգսյանին համարել է ոչ լեգիտիմ։ Ստացվում է, որ մեկ տարի շարունակ նա կապիկություն էր անում, երբ մրցութային հանձնաժողով էր ձեւավորել ու թեկնածուների հայտեր էր ընդունում, եթե վերջում պետք է ընկրկեր Նիկոլ Փաշինյանին, ում էր պետք այդ ձեւականությունը։ Ունենք մի վիճակ, երբ Սերժ Սարգսյանի եփած կեղտոտ ճաշը՝ Արմեն Սարգսյանին նախագահ կարգելը, պետք է համտեսի մի ողջ ազգ։
Իսկ մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանն ու Սորոսը սահուն կերպով Հայաստանում խժռում են անառիկ մնացած վերջին ինստիտուտները՝ նախագահի եւ Սահմանադրական դատարանի, որպեսզի այնտեղ-վարեն ցանեն իրենց ուզածը։
Հ․Գ․-Ընդամենը մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ամենադիպուկն է գնահատել Արմեն Սարգսյանին՝«Արմեն Սարգսյան՝ царь не настоящий»։

Անի Սահակյան

դիտվել է 6733 անգամ
Լրահոս
«Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video) Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ․ Էդգար Ղազարյանի դիպուկ խոսքը (video) Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ «Ինչպես է Ալեն Սիմոնյանը փրկում Հաջիևին» (video) ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am