Սուրիկ Խաչատրյանի 5 մլն դոլար արժողությամբ դղյակը պատրաստ է/տեսաշար/
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երևանայան առանձնատան շինարարությունն արդեն իսկ ավարտին է մոտենում: Թե ինչպես է Սուրիկ Խաչատրյանն այս վիթխարի շինությունը կառուցում իր համեստ աշխատավորձով, անհասկանալի է մնում: Չնայած, ինչպես Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանի տան համար են գտնվել ներդրողներ, գուցե այս դեպքում էլ սյունեցիներն են ներդրողները և նրանք նպատակ ունեն հեռացնել իրենցից Սուրիկ Խաչատրյանին: Մասնագետների գնահատմամբ Սուրիկ Խաչատրյանի «համեստ» առանձնատան գինը հասնում է մինչև 5 մլն դոլար: Այստեղ արդեն երևանցիները պետք է զգուշանան, քանի որ Երևանը կդառնա Սուրիկ խաչատրյանի համար նոր Գորիս:
politik.am


