«Համոզված եմ, որ մի գեղեցիկ օր էլ այդ միասնությանը կմիանա մեծարգո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը». Շարմազանով

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` ՀՀԿ-ում եւ ՀԱԿ-ում այս օրերին «մե սեր, մե ուրախություն» է տիրում Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպումից հետո, որ շարժել է անգամ ամիսուկես առաջ ՀՀԿ-ի հետ «ամուսնացած» ՀՅԴ-ի խանդը: Ազգի վիճակը սրտներին ծանրացած ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ն օր ու գիշեր միմյանց են զանգում, ազգի վիճակը քննարկում: Դեռ նախորդ քառօրյային խորհրդարանի բարձր ամբիոնից Լեւոն Զուրաբյանի հետ հրապարակավ «ջան-ջիգյարի» մեջ մտած ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրինք. նորոգ սիրահար ՀՀԿ-ում ինչպե՞ս են վերաբերվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ անհրաժեշտություն չի տեսնում հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: «Նախ` կատեգորիկ դեմ եմ Ձեր ոչ քաղաքական ձեւակերպումներին` ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի մասով, դա քաղաքական համագործակցություն է, առավել ստույգ` ազգի մեկտեղման խիստ կարեւոր նախադեպ, երբ առաջին նախագահն առաջինը քայլը կատարեց, դրսեւորելով նախագահին, պետական մարդուն հատուկ կեցվածք: Ասեմ նաեւ՝ իմանաք, որ ազգը միավորելը նաեւ Սերժ Սարգսյանի նպատակային ծրագիրն է, եւ մենք բարձր ենք գնահատում Տեր-Պետրոսյանի այդ կեցվածքը, միայն իրական պետական գործիչը կարող է մի կողմ դնել բոլոր կարգի նախկին ու ներկա տարաձայնությունները եւ միասնության նման կոչ անել: Համոզված եմ, որ մի գեղեցիկ օր էլ այդ միասնությանը կմիանա մեծարգո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` իր հերթին ազգային միասնականությամբ վարակելով բոլորին. Աստված սիրում է երրորդություն»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video) Փաշինյա՛ն, սուտ խոսալդ Մոսկվայում չի անցել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ խոստացել էի, որ պատասխանդ տալու եմ․ Ռուբեն Հակոբյան (video) Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am