Դատական բարեփոխումները սկիզբ դնելուց առաջ Փաշինյանը հանդիպել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

«Իրատես» թերթը գրում է.

«Քաղաքական զարգացումները շատ դեպքերում որոշակի ճշտումների, բացահայտումների կատալիզատոր են։ Դրանք օգնում են հասկանալու, թե երկրի ներսում ու դրա սահմաններից դուրս իրականում ինչպիսին է վերաբերմունքն այս կամ այն գործընթացի, օրվա իշխանության կամ ընդդիմության նկատմամբ։

Նման բացահայտման, ինչպես հիմա ասում են, յուրահատուկ լյուստրացիայի ականատես եղանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած, այսպես կոչված, դատական բարեփոխումների ազդարարումից հետո։ Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է արտաքին ազդակներին։ Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ ազդարարումը բացահայտեց, թե տվյալ պահին աշխարհաքաղաքական հիմնական ուժային կենտրոններն ինչ հույսեր կամ վերաբերմունք ունեն ՀՀ ներկա իշխանությունների հանդեպ։

Դատական բարեփոխումների մեկնարկի հայտարարումից հետո, որի հիմքում, ինչպես հայտնի է, դրված է, այսպես կոչված, անցումային արդարադատության և վեթինգի գաղափարը, դեռ օր չանցած՝ Միացյալ Նահանգները բավականին հետաքրքիր դիվանագիտական լեզվով մի փաստաթուղթ հրապարակեց, որտեղ թեև ասվում էր, որ իրենք աջակցելու են վստահություն ներշնչող անկախ դատական համակարգի ձևավորմանն ուղղված Փաշինյանի ջանքերին, այնուամենայնիվ, հայտարարության տեքստում թաքնված էին հստակ ազդակներ, թե Միացյալ Նահանգները չի սատարում ՀՀ գործող վարչախմբի ՀՀ սահմանադրությունը շրջանցելու քայլերին։
ԱՄՆ-ն կոչ էր անում բոլոր գործողությունները ձեռնարկել Սահմանադրության շրջանակներում։ Ըստ էության, ակնարկվում էր, որ դատավորների շրջափակման ակցիան, որի հրահրողը հենց վարչապետ Փաշինյանն էր, և որին մասնակցեցին ոչ միայն գործադիր, այլև օրենսդիր իշխանության մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները, ակնհայտորեն Սահմանադրությունից դուրս քայլ էր:

Սա՝ հայտարարության մակարդակով։ Մի քանի օր անց արդեն Հայաստան գործուղվեց վեթինգի «կարկառուն» մասնագետներից մեկը։ Հետաքրքիր է, որ նա Հայաստան ժամանեց շատ արագ, թեև որպես կանոն նման հարցերը բավականին երկար են լուծում ստանում՝ հաշվի առնելով ամերիկյան բյուրոկրատիայի ավանդույթները։ Սա նշանակում է, որ այնուամենայնիվ ամերիկացիները պատրաստ էին իրենց մասնագետին Հայաստան գործուղելու և ի տարբերություն հայաստանյան հասարակության՝ շատ լավ գիտեին, որ մեր երկրում նման բարեփոխումներ են մեկնարկելու, և վերոնշյալ մասնագետը ելման դրությամբ սպասում էր Հայաստան մեկնելու հրամանին։

Այս համատեքստում հատկանշական է նաև այն փաստը, որ վեթինգի համակարգի ներդրման մասին հայտարարությունից ընդամենն օրեր անց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ վեթինգի վերաբերյալ օրենքի նախագիծն արդեն իսկ պատրաստ է։ Սա իհարկե բնորոշ չէ բավականին ծանրաշարժ և կոմպետենտությամբ բացառիկ մակարդակի վրա չգտնվող քաղաքական ուժին։ Սա պարզապես նշանակում է, որ վեթինգի մասին օրինագիծը պարզապես վաղօրոք նախապատրաստված է եղել, ու թերևս անհիմն չեն կասկածները, որ այն արտահայաստանյան ծագում ունի։ Կարելի է ենթադրել, որ տարբեր հիմնադրամներ վաղուց գրել ու ներկայացրել են նաև անցումային արդարադատության մասին օրենքի նախագիծը։

Այս առումով թերևս հատկանշական է, որ դատական բարեփոխումները սկիզբ դնելուց ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը հերթական անգամ հանդիպել էր ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Եվ չի բացառվում, որ գուցե այդ ժամանակ էլ Հայաստանի վարչապետն ասել է, որ նման քայլի է դիմելու և ստացել է Միացյալ Նահանգների աջակցությունն այդ հարցում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 228 անգամ
Լրահոս
Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. ՀՀ դեսպան Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ Իրանում ծաղրել են Թրամփի խոսքերը Սահմանների բարձր տեխնոլոգիական պաշտպանություն՝ Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Ղումաշյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն այս պահին 60 մլն դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի ԱԲ տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բոլորը լծվել են քվե բերելու գործին. «Հրապարակ» Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Պետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը. «Փաստ» «Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ. «Հրապարակ» Քավության նոխազ․ Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ում կամուկացի մեջ են. «Հրապարակ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց Շուտով էկրաններ կբարձրանա քրիստոնեության ընդունման մասին պատմող ֆիլմը. «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ» Բնակարան, մեքենա, բաժնեմաս. ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am