Ռուզաննա Խաչատրյանն այցելել է վիրավոր զինծառայողներին/տեսաշար/

Ապրիլի 12-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն` նվիրված մարտական գործողությունների ընթացքում վիրավորումից հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների վիրահատական, վերականգնողական բուժման, պրոթեզավորման, խնամքի կազմակերպման հարցերին: Քննարկմանը «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից հրավիրված էր «Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնի մասնագետ Մկրտիչ Գինոսյանը, ով ներկայացրեց իր առաջարկությունները, մտահոգությունները, որոնք վերաբերում էին ամպուտացված վերջույթներով վիրավորների պրոթեզավորման, վերականգնողական բուժման խնդիրներին: Խորհրդակցության մասնակիցները շրջայց կատարեցին հոսպիտալի վերակենդանացման, վնասվածքաբանության բաժանմունքներում, զրուցեցին վիրավոր զինծառայողների, նրանց հարազատների հետ: Շրջայցի ընթացքում գնահատվեց հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների առողջական վիճակը, մատնանշվեցին նրանց հետագա բուժման և պրոթեզավորման ուղղությունները: «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի բժշկական բազմաթիվ կազմակերպություններ, Սփյուռքի բարերարներ, ովքեր վերջին մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողների բուժմանը սատարելու, աջակցելու, ինչպես նաև առաջնագծում տեղակայված զորամասերի բուժծառայության առավել հզորացմանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել: Արտերկրյա գործընկերների հետ համագործակցության շրջանակում քննարկվել են նաև բազմաթիվ հարցեր՝ ռազմական բուժծառայության՝ իրավիճակային, ընթացիկ և համակարգային գործունեության առաջընթացն ապահովելու վերաբերյալ: Քննարկումների ժամանակ ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը գոհունակությամբ փաստեց, որ մարտական գործողությունների առաջին օրվանից մինչ այժմ չեն ունեցել դեղորայքային կամ բժշկական որևէ այլ ռեսուրսի դեֆիցիտ: Վերակենդանացման բաժանմունքը, չնայած խիստ ծանրաբեռնվածությանը, բարձր պատրաստվածությամբ հաղթահարել է իր առջև դրված խնդիրները: ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վնասվածքաբանության բաժանմունքի պետ, բ/ծ մայոր, բժշկական գիտությունների դոկտոր Լևոն Ժամագործյանը հավելեց, որ կատարված բարդ վիրահատությունների ողջ ծավալի մեջ բժշկական որևէ բարդություն չի եղել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքը վերակենդանացման բաժանմունքից հետո ամենածանրաբեռնված բաժանմունքն է դիվերսիաներից և մարտական գործողություններից հետո, նա կարևորեց հետագա գործունեության լիարժեք ապահովման համար բժշկական վերազինումն ու կատարելագործումը: ՊՆ ԿԿԶՀ պետ, գնդապետ Արամ Ասատուրյանն էլ քննարկումն ավելի կառուցողական դարձնելու նպատակով առաջարկեց կազմել առաջարկությունների ամբողջական ծրագիր, լրացնել առկա բացթողումները, որպեսզի պատրաստ լինենք առաջիկա մարտահրավերներին: ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության բժշկական կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման բաժնի պետ, բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանը փաստեց, որ մարտական գործողությունների գոտում, չդադարող հրետակոծությունների ներքո վտանգելով իրենց կյանքը, զինվորական բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին և տարհանել դեպի հոսպիտալներ, որտեղ բոլոր վիրավորներն անհապաղ ստացել են որակավորված մասնագիտական բուժօգնություն: ԼՂՀ ՊԲ Մարտակերտի ԱԲՋ-ն ուղղակիորեն իր վրա է կրել առաջնային վիրահատությունների պատասխանատվությունը. այնուհետև վիրավորները տեղափոխվել են ԼՂՀ ՊԲ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական և կայազորային հոսպիտալներ: ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունները մարտական գործողությունների ողջ ընթացքում ցուցաբերել են զինվորական և մասնագիտական բարձր կարգապահություն, օպերատիվ և համակարգված իրականացրել ծառայությունը: Հ.Գ.: Նշենք նաև, որ ռազմաբժշկական անձնակազմի գործունեության, խիզախման, մաքառման իսկապես հերոսական պատմությունները պարբերաբար կներկայացվեն amda.am կայքում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Իսկ քա՞նի դպրոցներում են արդեն հեռացվել Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան 59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am