Իրավիճակն այնքան էլ լավ չէ, որքան երևում է առաջին հայացքից

«168 ժամ» թերթը գրում է. «Վիճակագրական ծառայությունը հրապարակել է ապրիլ ամսվա տնտեսական ակտիվության օպերատիվ տվյալները։ Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի տնտեսությունը հեղափոխական տեմպերով առաջ է գնում. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է ընդհուպ մինչև 9,2 տոկոս ակտիվություն։

Արդյունքում` տարեսկզբի չորս ամիսներին տնտեսական ակտիվությունը հասել է 7 տոկոսի։ Առաջին եռամսյակի նկատմամբ ցուցանիշը նույնիսկ 0,5 տոկոսով բարելավվել է։

Ամենուրեք բարձր աճեր են։ Նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ նույնիսկ արդյունաբերությունն է երկնիշ աճ գրանցել։ Անկումից դուրս է եկել արտաքին առևտուրը. ավելացել է ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։ Առևտրի և ծառայությունների ոլորտում ևս բարձր ակտիվություն է։


Թվում է, թե զարգացումները լիովին տեղավորվում են Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխության տրամաբանության մեջ։ Պարզվում է, սակայն, այդպես չէ։ Իրավիճակն այնքան էլ լավ չէ, որքան երևում է առաջին հայացքից։

Մասնավորապես, մարտի համեմատ տնտեսական ակտիվությունն ապրիլին նվազել է։ Այլ կերպ ասած՝ անկում է գրանցվել։ Այն կազմել է 0,3 տոկոս։

Անկումը գուցե մեծ չէ, գուցե գործ ունենք ժամանակավոր երևույթի հետ, բայց այն, ինչ կա, արդեն լավ չէ։ Հատկապես որ, տնտեսական տարվա խորանալուն զուգընթաց՝ զարգացումները սովորաբար ակտիվանում են և ոչ թե՝ նահանջում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝արձանագրված միտումը չի կարող չմտահոգել։ Առավել ևս, որ դա արտահայտվել է տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում դիտարկված հետընթացներով։

Արդյունաբերությունն ապրիլին՝ նախորդ ամսվա համեմատ, նվազել է 3 տոկոսով։ Շինարարության անկումը հասնում է գրեթե 11 տոկոսի։ Որքան էլ կարող է զարմանալի լինել, բայց նվազել է նաև ներքին առևտրի շրջանառությունը, որը նախորդ ամիսներին բավական բարձր է եղել։

Պատկերացնելու համար ասենք, որ փետրվարին՝ հունվարի համեմատ, առևտրի ծավալն ավելացել էր 19 տոկոսով, մարտին` փետրվարի համեմատ 6,7 տոկոսով։ Արդեն ապրիլին առևտուրը նախորդ ամսվանից 1,8 տոկոսով պակասել է։

Գրեթե աճ չի եղել ծառայությունների ոլորտում։ Այն կազմել է ընդամենը 0,5 տոկոս։ Էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 3,3 տոկոսով։

Այս պայմաններում գուցե կարող է զարմանալի թվալ, որ երկարաժամկետ հատվածում արձանագրվել է տնտեսական ցուցանիշների բարելավում։ Բայց զարմանալ պետք չէ։ Պետք է ենթադրել, որ դրա վրա ազդել է անցած տարվա տնտեսական իրավիճակը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 898 անգամ
Լրահոս
Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. ՀՀ դեսպան Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ Իրանում ծաղրել են Թրամփի խոսքերը Սահմանների բարձր տեխնոլոգիական պաշտպանություն՝ Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Ղումաշյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն այս պահին 60 մլն դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի ԱԲ տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բոլորը լծվել են քվե բերելու գործին. «Հրապարակ» Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Պետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը. «Փաստ» «Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ. «Հրապարակ» Քավության նոխազ․ Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ում կամուկացի մեջ են. «Հրապարակ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց Շուտով էկրաններ կբարձրանա քրիստոնեության ընդունման մասին պատմող ֆիլմը. «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ» Բնակարան, մեքենա, բաժնեմաս. ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am