Արցախի Բերձոր համայնքում կհիմնադրվի գյուղատնտեսական քոլեջ

Արցախի Հանրապետության կառավարության և ամերիկահայ բարերար Անուշավան Աբրահամյանի անվան կրթական հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ հիմնադրամը Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքում կհիմնադրի ժամանակակից նյութատեխնիկական բազայով հագեցած գյուղատնտեսական քոլեջ:

Հուշագիրը ստորագրել են Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և կրթական հիմնադրամի նախագահ, բարերար Անուշավան Աբրահամյանը: Համագործակցությունն իրագործվել է ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ: Նորաստեղծ քոլեջի շենքը տրամադրել է Քաշաթաղի վարչական շրջանը, իսկ վերանորոգումը, կահավարումն ու ժամանակակից ուսումնական և մասնագիտական լաբորատորիաներով հագեցումը կատարվելու է հիմնադրամի կողմից: Քոլեջում կներդրվի գյուղատնտեսական մինչև 8 մասնագիտություն, կստեղծվի մինչև 50 աշխատատեղեր: Բացումը նախատեսվում է 2020 թվականին:

Կարևորելով հուշագիրը` ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը նշել է, որ միջին որակավորմամբ մասնագետ- արհեստավորները պահանջված են Արցախի աշխատաշուկայում և ներդրվող մասնագիտությունների ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով գործատուների և աշխատաշուկայի առաջնահերթությունները. «Ստեղծելով նման կրթական հաստատություն և պատրաստելով համապատասխան մասնագետներ՝ մենք կսկսենք ավելի արդյունավետ օգտագործել մեր ունեցած ռեսուրսները, որոնք կնպաստեն մեր երկրի զարգացմանը: Այս ծրագիրը մենք կիրականացնենք ՀՀ կրթության և գիտության ու ԱՀ գյուղատնտեսության նախարարությունների հետ համագործակցությամբ»,-մասնավորապես ասել է Ն. Աղաբալյանը:

Բարերար Անուշավան Աբրահամյանը նշել է, որ հիմնադրամը կրթական ծրագրեր է իրականացնում հատկապես միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատություններում` նպատակ ունենալով աջակցել մարզերում ապրող երիտասարդներին` մասնագիտություն և աշխատանք ունենալու հարցում :

«Հայաստանի 9 մարզերում բացել ենք արհեստագործական ուսումնարաններ, որտեղ ուսուցանվում են վարսավիրական, հասարակական սնունդ և սապասարկում, կար ու ձև, դիզայն, փայտամշակում, շինարարական հարդարման աշխատանքներ, համակարգիչների վերանորոգում, ռոբոտաշինություն, ծրագրավորում, գինեգործություն, ոսկերչություն և այլն: Խորհրդակցելով ԱՀ ԿԳՍ նախարարության ներկայացուցիչների հետ, մենք՝ հիմնադրամի ներկայացուցիչներս, նկատել ենք, որ Արցախում գյուղատնտեսական մեծ հնարավորություններ կան, սակայն մասնագետները քիչ են: Այդ պատճառով որոշել ենք Բերձորում ստեղծել գյուղատնտեսական քոլեջ, որտեղ կպատրաստվեն անհրաժեշտ մասնագետներ»,- իր խոսքում նշել է Ա. Աբրահամյանը՝ ընդգծելով, որ իրենց նպատակն է` մշտապես օժանդակել կրթական հաստատություններին և պայմանը` առանց հիմնադրամի թույլտվության ուսումնական հաստատությունները չօգտագործել այլ նպատակներով:

ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի խոսքով` Բերձորում գյուղատնտեսական քոլեջ հիմնելու ծրագիրը Արցախի և Հայաստանի կրթական համագործակցության հերթական գործնական արդյունքն է. «ՀՀ ԿԳՆ կտրամադրի ներդրվող մասնագիտությունների բոլոր չափորոշիչները, ձեռնարկները, դասագրքերը: Կկազմակերպի դասախոսների վերապատրաստում, ինչպես նաև ուսումնական ծրագրում կներդնենք ձեռնարկատիրական մոդուլը, որը մեր ծրագրային նորություններից է և Հայաստանում արդեն երկրորդ տարին է, ինչ իրականացվում է: Այն նպատակ ունի շրջանավարտներին տալ ոչ միայն տեսական և գործնական գիտելիքներ, այլև ձեռնարկատիրական հմտություններ»,-մասնավորապես նշել է Ա. Աղբալյանը:

Հավելենք, որ «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամը 2006 թվականից Հայաստանի մարզերում միջին մասնագիտական կրթության ոլորտում բերագործական նպատակով ներդրումային ծրագրեր է իրականացնում:

Արցախում հիմնադրված քոլեջը «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի կողմից հովանավորյալ տասներորդ միջին մասնագիտական կրթական հաստատությունն է : Տեղեկացնենք, որ բարերար Անուշավան Աբրահամյանին ընդունել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՆ-ից:

դիտվել է 309 անգամ
Լրահոս
3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է После провала переговоров в Москве Конгресс дожимает антироссийский закон Պատերազմ բերողը դուք եք․ ձեզ երևի թե ասել են՝ Տիգրանաշենի մասին չխոսեք․ Շիրազ Մանուկյանը՝ ՔՊ-ին (video) «Սիլվա Համբարձումյան ծյոծի հետ գործարք են պատրաստում, ու․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ապշելու թվեր.Վիվարոյի միայն շրջանառությունը 10 միլիարդ դոլար է, Վիգենի եկամուտը՝ 1,5 միլիարդ դոլար» (video) Ձեզ ճղում եք, որ գաք ընդդիմությանը պատասխանեք, բայց գոնե մեկդ Հաջիևի արածը չեք դատապարտում (video) Հայկ Սարգսյանը բանտ է նստելու․ առավոտ 7-ին մտնելու են իրենց տուն․ Սուրեն Սուրենյանց (video) Արթուր Խաչատրյանը ՔՊ-ի համար առակ պատմեց․ «Թող շները պատմեն իրար, տեսե՛ք, քաջ է՝ հաչում է փղի վրա» (video) Ռուսաստանն իրեն էշի տեղ չի դնելու. Մոսկվայում կատաստրոֆիկ որոշում է կայացվելու (video) Քրիստինե Վարդանյանը «պատին դեմ տվեց» ՔՊ-ականներին (video) Սարսափելի է․ Ադրբեջանը հաշվարկել է Հայաստանի ընդդիմության քայլերը․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am