Բումերանգի էֆեկտը․ Նիկոլ Փաշինյանի թիմի ողբերգությունը

Մի քանի շաբաթ է իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեռոր է հայտարարել դատական իշխանության դեմ, հայտարարվում է անցումնային արդարադատություն, վեթթինգ կիրառելու մասին, Փաշինյանի կոչով շրջափակվեցին դատարանները, բանը հասավ նրան, որ պատուհանից ներս մտնելու փորձ անող դատավորներին տապալեցին գետնին։ Եւ այս ամենին տրվում էր մեկ բացատրություն՝ դատական իշխանությունը անկախ, անաչառ չէ, գտնվում է նախկին իշխանության ազդսեցության ներքո եւ իշխանությունը մեկ բարի նպատակ ունի՝ ձեւավորել Սահմանադրությանը համապատասխան անկախ դատական իշխանություն։ Բայց այսօր ՍԴ անդամի թեկնածուի ընտրությանը նախորդող քննարկման ընթացքում պարզապես կարելի էր լացել՝ լսելով իշխանական պատգամավորների հարցերը։ Նրանք Արմեն Սարգսյանի կողմից առաջադրած ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանին այնպիսի հարցեր էին տալիս, ու ամենակարեւորը՝ ակնկալում ՔՊ-ականի, հեղափոխականի պատասխան։

Արփինե Դավոյանը Վաղարշյանից հետաքրքրվեց երկու հայտարարության վերաբերյալ. Նախ հիշեցրեց ՍԴ նախկին նախագահ, օրերս ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական տված Գագիկ Հարությունյանի խոսքն այն մասին, որ «ունենք դատարաններ, բայց արդարադատություն չունենք»: Ապա Արփինե Դավոյանը մեջբերեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցազրույցը, որում նա ասել է, որ «ունենք սահմանադրություն, բայց ոչ՝ սահմանադրականություն»: Դավոյանը հարցրեք. «Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր աշխատանքը Հրայր Թովմասյանի հետ՝ մի պաշտոնյանի, որն ինքն է նման բան փաստում»: Արթուր Վաղարշյանը նախ Գագիկ Հարությունյանի հայտարարությանը անդրադառնալով, հայտնեց. «Նրա ասածում խորքայնություն է եղել: Նա ուղերձ է հղել իշխանությանը առկա խզվածքի մասին՝ ասելով, որ ունենք դատարաններ, բայց արդարադատություն չունենք»: Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի համոզմունքին, Վաղարշյանը հարցադրում ուղղեց պատգամավորներին. «Ի՞նչ եք ուզում, որ խիղճս կորցնեմ եւ ասեմ, որ դրանք վա՞տ արտահայտություններ են: Հրայր Թովմասյանի ասածը ենթադրում է, որ սահմանադրության եւ իրական կյանքի միջեւ խզում կա»: «Իմ քայլի» որոշ պատգամավորներ հետաքրքրվեցին նաեւ, թե Արթուր Վաղարշյանն ինչ կարծիքի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչի մասին: Վաղարշյանը պատասխանեց. «Այդ կոչն օրենքի հետ խնդիր ունի, բայց այն չի կարելի համարել սահմանադրական կարգի տապալում: Քաղաքացիները կարող էին մուտքերը չարգելափակել եւ փոխարենը հավաք անել: Այդ դեպքում իրավաբանները չէին ահազանգի խախտման մասին»:Մեկ ուրիշ պատգամավորի հարցին ի պատասխան էլ ասաց, որ ՍԴ-ն ցրելու անհրաժեշտություն չի տեսնում․

«Անկախ նրանից՝ Սահմանադրական դատարանը կվերացնենք, թե ոչ, դրա գործառույթը սահմանադրական վերահսկողությունն է, եւ այն առկա է: Ուստի համաձայն չեմ տեսակետի հետ, թե ՍԴ-ն պետք է վերացնել, որովհետեւ գոյություն ունեն դատական իշխանության կառույցներ եւ գործառույթներ»։

Վահագն Հովհակիմյանին էլ հետաքրքրում էր, թե թեկնածուն, որը նաեւ ԵՊՀ հոգաբարձուների խորհդի անդամ է, ինչ դերակատարում է ունեցել Արամ Սիմոնյանի հարաժարականի հարցը քննարկելու նպատակով հրավիրված նիստի տապալման ընթացքում։ Թեկնածուն խոստովանեց, որ շարժվել է օրենքով եւ անակնկալի է եկել, որ օրակարգ է բերվել հարցը ու դրվել շատ կտրուկ, հետեւաբար ինքն էլ է դեմ եղել։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը փորձեց խելքի բերել իմքայլականներին եւ կոչ արեց ավելի կառուցողական դաշտում հանդես գալ։ Նա անդրադարձավ ագրեսիվության և չարության մթնոլորտին՝ ասելով. «Մենք մեզ հանձնված իշխանությունն օգտագործում ենք հին կառուցվածքները քանդելով, մինչդեռ պետք է նորերը ստեղծեինք, իսկ լեգիտիմությունը, անընդհատ կրկնելու փոխարեն, պետք է օգտագործեինք արարելու և զարգանալու համար»:
Պատգամավորն անդրադարձավ նաև բումերանգի էֆեկտին և ասաց. «Լավ կլինի, որ բարի խոսք, միավորող, կամուրջներ ստեղծող խոսք ասենք, ոչ թե տարանջատող»: Սակայն սեւին սապոնն ինչ կանի, այս իշխանությանն էլ խրատը չի օգնի։ Արարատ Միրզոյանը մինչ քվեարկության արդյունքները կամփոփվեր ակնարկեց, որ սա երկրորդ թեկնածուն է, որը չի ընտրվի։ Արդյունքնեձրի մասին կհայտարարեն վաղը։

Անի Սահակյան

դիտվել է 2235 անգամ
Լրահոս
«Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am