Մեր առաջին թշնամին մեր իշխանությունն է ու կառավարությունը.Ռուբեն Հախվերդյան
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվեց: Հակառակորդի կողմից սանձազերծված մարտերում ունեցանք զոհվածներ, վիրավորներ եւ անհետ կորածներ։ Հենց առաջին օրերին հայ ժողովուրդն աչքի ընկավ համախմբվածությամբ ու հայ զինվորի կողքին կանգնելու պատրաստակամությամբ:Կամավորագրվեցին ու ռազմի դաշտ մեկնեցին հազարավոր կամավորներ,օգնության ձեռք մեկնեցին ոչ միայն Հայաստանից ,այլ նաև Սփյուռքի մեր հայրենակիցները: Այս թեմայով փորձեցինք կարծիք լսել երգահան Ռուբեն Հախվերդյանից,ով սկզբում հրաժարվեց պատասխանել որևէ հարցի,հետո այնուամենայնիվ դժվարությամբ խոսեց և ասաց,որ այդ թեմայով շատ է խոսել,թալանից էլ,գողությունից էլ,երկիրը էս օրը գցողներից էլ.«Մեղավորը մեր իշխանությունն է ու կառավարությունը,էն միլիոնները ,որ իրենց տակը դրված է,պետք է կուլակաթափ անել:Ինչ ա ,կարողա՞ մենք չգիտենք,երեկվա ու եսօրվա մեր իշխանավոր պարագլուխների կերած ու կուտակած միլիոնների մասին,պետք ա դնել ու պահանջել»: «Ժողովուրդը հոգեվարքի մեջ է ու էս քայը վերջին ճիգն էր,Արցախի հակամարտության գոտում ծավալված վերջին ռազմական գործողությունների օրերին հայ ժողովրդի համախմբվածությունը տեղի իշխանության շնորհքը չի,այլ ժողովուրդը իր հույսը իր վրա է դրել»,-հավելեց երգահանը:
