Փաշինյանի թիմում հանուն օլիգարխիայի իրար դեմ են դուրս եկել․ ում օգտին կգրանցվի հաղթանակը

Բուքմեյքերական գրասենյակի աշխատակիցները այսօր վաղ առավոտից փակել են Բաղրամյան պողոտան։ Նրանք բողոքում են ԱԺ օրակարգ մտած «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի դեմ։
Նախագծի հեղինակն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է, առաջարկվում է Երևան քաղաքից հեռացնել բոլոր բուքմեյքերական գրասենյակները։ Նախագիծն ընդունելու պարագայում այն ուժի մեջ կմտնի 2020 թ․-ի նոյեմբերից:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ օրենսդրական կարգավորումների հետևանքով մի շարք քաղաքացիներ կմնան առանց աշխատանք։ Նրանց խոսքով, բուքմեյքերական գրասենյակները փակելով՝ նպաստում են, որ օնլայն տիրույթում գործող ընկերությունների համար մենաշնորհ հաստատվի: Խոսքը շուկայում ամենամեծ տարածում գտած Վիվարո ընկերության մասին է, որը օնլայն տիրույթում կարելի է ասել գերիշխող դիրք ունի։ Որոշ տեղեկություններով Ալեն Սիմոնյանը համագործակցում է Վիվարոյի սեփականատերերի համար եւ հենց նրանց շահից է բխում նախագիծը։ Այսօր Ալեն Սիմոնյանը խոստովանել է, որ Վիվարոյի սեփականատերը իր ընկիերն է։ Իշխանության ներսում հովանավորներ ունեն նաեւ ցուցարարները, ամենաակտիվը Գուդվին ընկերության ներկայացուցիչներն են, այս ընկերությունը պատկանում է հայտնի գործարար Շինանյութի Սերոժին՝ Սերգեյ Մանուկյանին։ Նա ջերմ հարաբերություններ ունի Իմ Քայլի ամենաաղմկահարույց պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ։
Աժ-ում արդեն մի քանի ամիս է բուռն բանավեճ էր ծավալվել «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ: Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանն ու Սերգեյ Մանուկյանը համերկրացիներ են։ Սարգսյանը 2018-ին պատգամավոր է ընտրվել Գեղարքունիքի մարզից, ռեյտինգային ընտրակարգով, «Իմ քայլին» բերելով 11 եւ ավելի ձայն: Փաշինյանի «ախրաննիկ» լինելն ու նրա ջրի շիշը բռնելը Սարգսյանին այդքան ձայն բերելու հնարավորություն ամենևին էլ չէր տա, եթե չլիներ Շինանյութի Սերոժի եւ Նորատուսցի Ալիկ և Արա Բանդուրյաններ եղբայրների աջակցությունը։ Մամուլի տեղեկություններով եղբայրները փայ ունեն այս բիզնեսում։
Մամուլում օրերս տեղեկություն տարածվեց, որ Հայկ Սարգսյանի թանկարժեք այն կարմիր մեքենան, որը վերջերս վարում էր մայրաքաղաքի փողոցներում, գործարարն է նվիրել։ Պատգամավորն ասել է, որ դա իր ընկերոջն է, բայց նաեւ չի հերքել շրջանառվող լուրերը։ Կեսօրից հետո ցուցարարներին ընդունեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Հանդիպումից հետո Գուդվինի տնօրենը լրագրողներին հայտնեց, որ բավարարված են հանդիպումից։«Գուդվին-Բետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սարգիս Միքայելյանը հայտարարեց, որ այս պահին գոհացնում է հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները:

«Այս պահին, ինչ պահանջ որ ունեին աշխատակիցները, ինչի համար հավաքվել էին, ինչի համար փողոց էին փակել, այո, գոհացնում է հանդիպումը: Պատգամավորները լսել են մեր բոլոր պահանջները և պարոն Թունյանը խոստացել է, որ առաջիկա օրակարգում դրանք քննարկվելու են»,- նշեց նա:
«Գուդվին-Բետ» ՍՊԸ-ի տնօրենը վստահեցնում է, որ իրենք «Վիվառոբետ» ընկերության դեմ պայքարելու խնդիր չունեն, այլ պայքարում են իրենց ընկերության հետագա գործունեության համար:
Հարցին, թե որևիցե կապ տեսնո՞ւմ են նախագծի հեղինակ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Վիվառոբետ» ընկերության միջև, Սարգիս Միքայելյանը պատասխանեց. «Որևիցե փաստական հանգամանք չեմ կարող նշել նախագծի հեղինակի և արտոնություն ստացող ընկերության միջև, բայց որ նախագիծն իր բովանդակությամբ ծառայում է այդ նպատակին, դա ակնհայտ է»: Փաստորեն Նիկոլ Փաշինյանի թիմակիցները իրար դեմ են դուրս եկել ու կռվում են նույն զենքով, որը Փաշինյանն է կրառել՝ փողոց փակելով։ Հետաքրքիր է՝ ինչ զարգացումներ կլինեն այսօրվա իրադարձություններից հետո եւ որ թեւը կհաղթանակի։

Անի Սահակյան

դիտվել է 2703 անգամ
Լրահոս
«Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am