Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Նիկոլ Փաշինյանի ու իր կառավարության վարկանիշից, ինչպես նաև դատաիրավական համակարգում «վիրահատական» միջամտության մեթոդներից. « շատ երկրներում դատավորներն իրենց միջոցներով քարոզարշավի են մասնակցում, և նրանց ընտրում են, ու նրանք հետո շատ են վախենում՝ եթե վատ դատեն, կաշառակեր դառնան, հաջորդ անգամ չեն ընտրի, որովհետև հանրությունն է դառնում վերահսկող:Մեզ մոտ հանրությունը խաղից դուրս է, դատավորին նշանակում, հաստատում է երկրի ղեկավարը»: Խոդելով ունեցվածքի հայտարարագրումից՝ Ադիբեկյանը հին անեկդոտ հիշեց. «Չեկիստները մտնում են ոսկերիչի մոտ ու ասում են՝ դու շատ փող ունես: Պատասխանում է, թե՝ հա, ունեմ, հարցնում են՝ որտեղի՞ց, ասում է, որ կինն է տալիս, կնոջը հարցնում են՝ որտեղի՞ց, պատասխանում է՝ դարակից: Հարցին, թե ո՞վ է տալիս, ասում է՝ ամուսինս: Էլի ամուսնուն են հարցնում, թե որտեղի՞ց, պատասխանում է, որ կինն է տվել: Այսինքն, եկամուտների հիման վրա եզրակացություն անել՝ կաշառակեր լինել-չլինելու համար, գուցե դա ճանապարհներից մեկն է, բայց ոչ միակը, որովհետև այստեղ կաշառակերության դեմ պատնեշ չի դրվում: Եթե պատնեշ լինի, այդ դեպքում ոչ մի կաշառակերություն չի լինի»: Մանրամասները՝ տեսանյութում.
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը