Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի խորհրդական Անդրեյ Իլնիցկին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է ամերիկյան Rand Сorporation հետախուզական վերալուծական կենտրոնի վերջին զեկույցը:
Զեկույցում նշվում է, որ Միացյալ Նահանգները պետք է ընդլայնի իր կապերը Հարավային Կովկասի պետությունների հետ:
«Նրանք ընդունում են, որ Ռուսաստանի դիրքերը շատ ամուր են Հյուսիսային Կովկասում, իսկ հարավում կարելի է խաղալ առկա հակասությունների վրա: Նրանք ասում են, որ Ադրբեջանն անդառնալիորեն շարժվելու է Արևմուտքի ուղղությամբ: Նաև հիշեցնեմ՝ որտեղ է գտնվում աշխարհում ԱՄՆ-ի գրեթե ամենամեծ դեսպանատունը՝ Հայաստանում: Շատ առումներով դա պատահական չէ: Իհարկե, այնտեղ դիտարկվում է ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ տարածաշրջանը: Ամեն դեպքում և՛ մեր հայ, և՛ ադրբեջանցի ընկերները պետք է զգոն լինեն. թշնամին չի ննջում»,-ասել է խորհրդականը` հավելելով, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին վնասելու նպատակով փորձելու է ապակայունացնել իրավիճակը Մերձդնեստրում, Ուկրաինայում, Բելառուսում:
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը