Բեռլինում ԵԱՀԿ-ի «եռյակը» քննարկել է ԼՂ հարցը
ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում ասված է,որ ԵԱՀԿ-ի «եռյակը» Բեռլինում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու Ուկրաինայի հարցը։ Հանդիպմանը մասնակցել են Գերմանիայի, Սերբիայի և Ավստրիայի արտգործնախարարները, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը։ «Եռյակի» հայտարարության մեջ ասվում է, որ իրավիճակի ապասրացումն ու քաղաքական գործընթացի ակտիվացումն առաջնային նշանակություն ունեն։ ԵԱՀԿ-ի «եռյակի» կազմում ներառված են կառույցում նախագահող երկիրը՝ Գերմանիան, նախորդ տարվա նախագահող երկիրը՝ Սերբիան, և 2017 թվականին նախագահող Ավստրիան։ Նրանք Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել դադարեցնել բռնություններն ու հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին, նաև ընդգծել են, որ «հակամարտությունը ռազմական լուծում չունի»։
