Լևոն Տեր-Պետրոսյանը «հրատապ մեսիջներ» է ուղարկել ԱՄՆ դեսպանատուն. Վիկիլիքսի բացահայտումները

Ժողովուրդը գրում է.Դեռեւս 2008 թվականի փետրվարի 20-ին Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը Մատենադարանում մարդաշատ հանրահավաք էր անցկացրել: Ըստ տեղեկությունների` Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին Ազատության հրապարակում մասնակցել էր նույնքան մարդ, որքան փետրվարի 16-ի նրա նախընտրական վերջին հանրահավաքին: Փետրվարի 20-ի երթից հետո տեղի ունեցած հանրահավաքին Արամ Մանուկյանը, որը 1991 թվականին հռչակեց Հայաստանի անկախությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանին հռչակել է Հայաստանի Հանրապետության նոր նախագահ:

Հիշեցնենք, որհենց այդ ժամանակ հանրահավաքի մասնակիցները պահանջում էին, որպեսզի արդեն այդ օրը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կատարեն գործողություններ, որոնք կամրագրեն այն հաղթանակը, որը գողացվել է ժողովրդից: Այդ պահանջները հնչել են բոլոր ելույթների ժամանակ, որհնչել են Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին: Սակայն վերջում ելույթ ունեցած Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքացիներին հանգամանալից բացատրել է իրավիճակը:

ԸստԼեւոն Տեր-Պետրոսյանի` խնդիրը հստակ է` ժողովուրդը հաղթել է եւ տեր է կանգնելու իր հաղթանակին: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ինքը կանգնելու է մինչեւ վերջ, եթե անգամ իր կողքին ոչ ոք չմնա: Նա նորից կրկնել է Մատենադարանի հանրահավաքում ասվածը, որ ունեն գործողությունների հստակ ծրագիր, եւ վստահ է, որ հետեւողական գործողություններով հասնելու են երկրում օրենքի իշխանության հաստատման: Սակայն ժողովրդի մի մասը կրկին վանկարկում էր «այսօր», «Բաղրամյան» բացականչությունները: Ի պատասխան դրան` Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր` ներողություն խնդրելով այդ գնահատականի համար, որիրենք ավելի իրազեկված են, քան քաղաքացիները: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Հայաստանի նախագահի ընտրությանը միջազգային դիտորդների ու Եվրամիության երկրների դեսպանների տված գնահատականը նպաստավոր վիճակ է ստեղծումիրենց համար:


«Սա լուրջ քաղաքականություն է, եւ ես գիտեմ իմ անելիքը»,- հայտարարել էրԼեւոն Տեր-Պետրոսյանը` ասելով, որթողոչոք չկասկածի, որ ժողովրդի հետ միասին հասնելու են իրենց նպատակին «ամենախելոք, ամենաճշգրիտ եւ ամենավճռական քայլերով»: Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրությանը հայտնել էր, որ փետրվարի 21-ին Ազատության հրապարակում ինքը հրավիրում է քաղաքացիներին հանրահավաքի:

«Վաղը` ժամը 15-ին, դուք ականատես կլինեք չափազանց կարեւոր իրադարձության: Մենք պայքարելու ենքմինչեւվերջ, եւ ուրեմն` պայքար, պայքար մինչեւվերջ»,-իր ելույթը եզրափակել էրԼեւոն Տեր-Պետրոսյանը: Բայց տարիներ հետո պարզվում է` Լեւոն Տեր-Պետրոսյանը «հրատապ մեսիջներ» է ուղարկել ԱՄՆ դեսպանատուն եւ նրանց այլ պահանջ ներկայացրել, իսկ հարթակում այլ պահանջներ է հնչեցրել: Հրատապ մեսիջը, ըստ Վիկիլիքսի կողմից գաղտնազերծված փաստաթղթի, հետեւյալն է.

«Նախագահական թեկնածուԼեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդականը շտապ հանդիպում է խնդրելPolChief-ի հետ փետրվարի 21-ին: Էլեկտրոնային գաղտնազերծումների հնարավորությունները հաշվի առնելով` վերջինս PolChief-ին փոխանցել էր` ասելով ուղղակիորեն Լեւոն Տեր-Պետրոսյանիհաղորդագրությունը»:

Ստորեւ ներկայացնում ենքԼեւոն Տեր-Պետրոսյանի գրած նամակը ամբողջությամբ` առանց խմբագրման.

«Մարդիկ զայրացած են: Նրանք մեզ մղում են նրան, որ դիմենք վճռական գործողությունների: Մենք ցանկանում ենք պահել շարժումը օրինական շրջանակի ներքո եւ հակված ենք շարունակել այդ ճանապարհով: Այնուամենայնիվ, այդկերպ վարվելը դժվար է թվում, որեւէ պահի իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Միակ ելքը երկրորդ փուլն է նախագահական ընտրություններում: Սա թույլ կտա պահպանել ժողովրդական շարժումը սահմանադրական սահմաններում: Մեր խնդրանքն է` ճնշում գործադրել իշխանությունների վրա գնալու այս ճանապարհով: Նաեւ ճնշում գործադրել նրանց վրա չխանգարելու մեր խաղաղ ցույցերին, երթերին, արշավներին: Նրանք ի վիճակի չեն լինի մերժելձեր ճնշումը»:

Այս ամենից ակնհայտ է դառնում, որ Տեր-Պետրոսյանն այլ հայտարարություն է անում հանրահավաքի ժամանակ, բայց այլ պահանջով դիմում ԱՄՆ ներկայացուցիչներին: Ինչեւէ, ԱՄՆ-ն բավականին անտարբեր է եղել, ու իրենց մեկնաբանության մեջ, որ գրված է գաղտնազերծված փաստաթղթում, նշված է, որ ԱՄՆ-ն զերծ կմնա խառնվել Հայաստանի ներքին գործերին: Ըստ Վիկիլիքսի փաստաթղթի.

«Մենք ցանկություն չունենք ներթափանցել ներքաղաքական իրավիճակ, բայց ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ այդ հույսն ունի: Ինչ հանրային հայտարարություն էլ որ անենք, հավանաբար այն կօգտագործվի մեկ կամ մյուս կողմից` հաստատելու արդյունքը կամ մեղադրելու: Մենք չենք տեսնում այլընտրանք նրան, որ պետք է շարունակենք օբյեկտիվ վերլուծություն կատարել մեր հանրային հայտարարություններում»:

դիտվել է 1112 անգամ
Լրահոս
Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. ՀՀ դեսպան Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ Իրանում ծաղրել են Թրամփի խոսքերը Սահմանների բարձր տեխնոլոգիական պաշտպանություն՝ Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Ղումաշյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն այս պահին 60 մլն դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի ԱԲ տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բոլորը լծվել են քվե բերելու գործին. «Հրապարակ» Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Պետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը. «Փաստ» «Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ. «Հրապարակ» Քավության նոխազ․ Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ում կամուկացի մեջ են. «Հրապարակ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց Շուտով էկրաններ կբարձրանա քրիստոնեության ընդունման մասին պատմող ֆիլմը. «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ» Բնակարան, մեքենա, բաժնեմաս. ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am