«Նրանք ապրում են փխրուն խաղաղության ներքո». Europe Newsweek-ի անդրադարձը. լուսանկարներ
Europe Newsweek պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում վերջին բախումներին և Լեռնային Ղարաբաղի երիտասարդության կյանքին։
«Նրանք ապրում են փխրուն խաղաղության ներքո»-գրում է հոդվածագիրը՝ ներկայացնելով ղարաբաղցի երիտասարդների մասին ֆոտոշարք:
Լեռնային Ղարաբաղում 1994թ-ի հրադադարը խախտվեց ապրիլի 2-ին, գրում է Europe Newsweek պարբերականը և հավելում, որ երկկողմ կորուստներից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարը էլ ավելի սրեց իրավիճակը` սպառնալով հարվածել Ղարաբաղի սրտին` Ստեփանակերտին:
Անդրադառնալով Ղարաբաղի երիտասարդությանը՝ Europe Newsweek-ը նշում է, որ զրուցել է տարբեր խոստումնալից երիտասարդների հետ և ծանոթացել նրանց ցանկությունների և երազանքների հետ, որոնք բոլորն էլ կապված են Լեռնային Ղարաբաղի հետ:
