Աննա Հակոբյանի համար փողը հոտ չունի

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն հերթական ասուլիսն էր հրավիրել՝ ներկայացնելու «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեության արդյունքները։ Ասուլիսի ընթացքում նա մի քանի հնչեղ հայտարարություններ է արել ։Հակոբյանին իր շրջագայությունների, գործուղումների ժամանակ ամուսնուն ուղեկցելու , պետական բյուջեի հաշվին ընտանեկան վոյաժների մասին հարցերին կրկնել է նախկինում հնչեցրած միտքը, թե ժամանակ չի ունենում ամուսնու հետ շփվելու, այդ պատճառով էլ նրան ուղեկցում է, որ ինքնաթիռում  գոնե շփվեն:
Նախկին վարչապետերն ու նախագահներն էլ էին ծանրաբեռնված ու խիտ գրաֆիկով աշխատում՝ անկախ արդյունքից, և նրանց կանայք էլ ժամանակ չէին ունենում հաճախ շփվել իրենց ամուսինների հետ, բայց ամեն առիթով նրանց հետ գործուղման չէին մեկնում, որ շփվեն հետը։ Մյուս կողմից, վարչապետից ոչ պակաս ծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում կառավարության շատ այլ անդամներ ևս, նաև որոշ պատգամավորներ, նույնկերպ նրանց կանայք կարող են բյուջեի հաշվին ամեն անգամ իրենց ամուսիններին ուղեկցել օտարերկրյա այցերի ժամանակ։
Աննա Հակոբյանն այս դիտարկումներին յուրօրինակ պատասխան է տվել, լապշաներ կախելով զոմբիների ականջներին, թե պատճառը միայն ու միայն ամուսնու հանդեպ սերն է, որ ճիշտ հակառակը՝ երազում է մնալ տանն ու չմեկնել գործուղումների կամ չուղեկցել ամուսնուն, բայց ստիպված է դա անում՝ հանուն երկրի բարօրության։
Տիկին Հակոբյանը նախ ընդգծեց, որ ինքը պետբյուջեի հաշվին չի մեկնում, և հավելյալ գումար չի նստում դա բյուջեի վրա.<<Դե ես շատ եմ սիրում ամուսնուս ինչ անեմ>>,-նախկինների հետ համեմատությունն այսպես է արդարացրել նա, չհասկանալով, որ չի կարելի իր սերը վայելել մեր՝ ՀՀ քաղաքացիներիս, պետբյուջեի հաշվին: Առավել հուզիչ պատասխաններ է տվել օլիգարխների նվիրատվությունների մասին, նախկինում, եթե հիշում եք Փաշինյանը քննադատում էր, որեւէ օլիգարխ Ռիտա Սարգսյանի ղեկավարած հիմնադրամին նվիրատվություն էր անում:Ասում էր, որ այդկերպ այդ օլիգարխները ցանկանում են հաճոյանալ իշխանություններին, օգտվել արտոնություններից։ Առավել եւս,պետբյուջեից գողացած փողերը, ասում էր, որ նվրատվություն չէ: Աննա Հակոբյանը պատասխանել է, որ եթե պետբյուջեից գողացված միջոցներ են, ավելի լավ, որ փոխանցվում են ու դրանք ծառայեցվում են պետությանը եւ պետության քաղաքացիներին։ Նա այս ամենի մասին ասել է՝ մեկնաբանելով հարցը, թե արդյոք հիմնադրամի համար նշանակություն չունի, թե ինչ ծագում ունենա փոխանցվող գումարները, անգամ եթե դրանք պետբյուջեից գողացված են։Աննա Հակոբյանն ասում է, որ անձամբ իր համար գումարի ծագումը կապ չունի, քանի որ ինքը մտածում է՝ կապ չունի՝ ինչ ձեւով է հասել նրա ձեռքը, ով մեզ է փոխանցում, միեւնույն է մենք այն ծառայեցնելու ենք ամենաբարի, ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին։ «Այդ գումարը, եթե որեւէ ձեւով հասել է ինչ-որ մեկին, եթե մնա իր մոտ, ավելի օգտակար չի լինի, քան եթե հասնի մեզ»: Սա հայտարարում է կոռուպցիայի դեմ պայքար մղող վարչապետի տիկինը, հընթացս մոռանալով, որ իր ղեկավարածը ընդամենը մասնավոր հիմնադրամ է ու համեմատելի չէ պետբյուջեի հետ, իսկ բյուջեի գողերին առնվազն պիտին պատժեն, այլ ոչ թե հիմնադրամը դարձնեն սրբատեղի, որտեղ կարելի է մաքրել գողացած փողերը:
Նա իր շնորհակալությունը հայտնեց բոլոր նվիրատուներին` ասելով, որ իրենց հիմնադրամով նոր մշակույթ են ուզում բերել Հայաստան։
Հիշեցնենք, որ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի նվիրատուների 2018 թվականի ցանկում 77 կազմակերպության և անհատի անուն կա, որոնց թվում են «Ալեքսանյանների Ընտանիք բարեգործական հիմնադրամը», Անահիտ և Ջավահիր Ծառուկյանները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ այլ գործարարներ։

Անի Սահակյան

դիտվել է 3400 անգամ
Լրահոս
«Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am