Հիմա արդեն բոլորը մեղավոր են, բացի կառավարությունից

«168 Ժամ»-ը գրում է․ «Քաղաքական իշխանությունը ձեռնամուխ է եղել Հայաստանում անցումային արդարադատության իրականացմանը: Թե դա ինչ հետևանք կունենա տնտեսության վրա, առայժմ գնահատականներ չկան: Թեև փորձը ցույց է տալիս, որ անցումային արդարադատությունն ամենևին էլ համատեղելի չէ տնտեսության մեջ ներդրումների ներգրավման հետ: Նման իրավիճակներում ներդրողները խուսափում են ներդրումներ անելուց:

Սա լուրջ խնդիր է Հայաստանի տնտեսության համար: Ու դեռ մեծ հարց է՝ անցումային արդարադա­տությո՞ւնն է ավելի կարևոր, թե՞ ներդրումները: Ունի՞ այս հարցի պատասխանը քաղաքական իշ­խանությունը, թե ոչ, հայտնի չէ: Փաստն այն է, որ տնտեսությունը տուժում է ներդրումների պակասից: Օտարերկրյա կապիտալն անգամ իշխանափոխությունից մեկ տարի անց մոտ չի գալիս հռչակված տն­տեսական հեղափոխությանը:

Սա իրականում սկսել է ան­հանգստացնե՞լ ժամանակին Հա­յաստանի տնտեսությանը ներդրումային բում խոստացած Նիկոլ Փաշինյանին, թե նա հերթական անգամ փորձում է այդ գործոնը պատրվակ դարձնել իր քաղաքա­կան նպատակներին հասնելու հա­մար, դժվար է ասել: Մի բան ամեն դեպքում ակնհայտ է՝ այն, ինչ անում է քաղաքական իշխանու­թյունը, ամենևին էլ ներդրումների օգտին չէ: Զարմանալի է, որ այդքանից հետո վարչապետը Հայաս­տանի տնտեսության ամենամեծ մարտահրավերը համարում է օտարերկրյա ներդրումները:«Ամենամեծ մարտահրավերը, որ այսօր ունենք տնտեսությունում, իհարկե, օտարերկրյա ներդրում­ներն են: Մենք ամեն ինչ անում ենք՝ մեր երկիրն օտարերկրյա ներդ­րումների համար առավել գրավիչ դարձնելու համար»,- Հայաստանում հավատարմագրված դիվանա­գիտական կորպուսի ներկայացու­ցիչների հետ հանդիպման ժամա­նակ հայտարարեց վարչապետը:

Թե անցած մեկ տարում ինչ է արել քաղաքական իշխանությունը Հայաստանն արտաքին կապիտա­լի համար գրավիչ դարձնելու նպատակով, հայտնի իրողություն է. իշխանափոխությունից հետո տնտեսական հատվածի մասնա­կիցները, այդ թվում՝ օտարերկրյա կապիտալով ընկերությունները, մշտապես գտնվել են լարվածու­թյան մեջ: Ու եթե այսօր Հայաստա­նի տնտեսության ամենամեծ մար­տահրավերը ներդրումներն են, ապա անկումային արդարադա­տությունը չէ, որ պետք է փրկի իրավիճակը: Ներդրումների չլինե­լու պատճառները բոլորովին այլ տեղ են:

Վարչապետը դրանք պետք է փնտրի առաջին հերթին իր գործողությունների մեջ, որոնք թելադրված են ոչ այնքան տնտե­սական, որքան քաղաքական նպատակահարմարություններով: Իհարկե, դա էլ հասկանալի է. այ­սօր Նիկոլ Փաշինյանի վիճակը նախանձելի չէ: Նրա գլխավորած կառավարությանը չի հաջողվում ոչ մի ոլորտում բեկում մտցնել: Իշխանափոխությունից մեկ տարի հետո դժվար է նշել որևէ բնագա­վառ, որտեղ լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել: Կիսատ-պռատ ինչ-ինչ քայլեր գուցե կատարվել են, բայց դրանց արդյունքները շատ հեռու են բավարար լինելուց: Այդպես էլ չեն իրականանում այն ակնկալիքները, որոնք կային մեկ տարի առաջ: Մարդիկ գնալով հի­սաթափվում են, ինչն էլ ստիպում է քաղաքական իշխանությանն անընդհատ լարվածության նոր օջախներ ստեղծել: Այդ ամենը եր­բեմն հասնում է ծայրահեղության՝ լուրջ սպառնալիքներ ստեղծելով անգամ ազգային անվտանգության համար: Ինչպես միշտ, խաղարկ­վում է նախորդ իշխանությունների նկատմամբ առկա ատելությունը: Իսկ թե դա ի՞նչ է տալիս հասարա­կությանը, դժվար չէ պատկերացնել: Իշխանափոխությունից հետո քաղաքացիներն իրական կյան­քում փոփոխություններ գրեթե չեն զգում: Փոխարենը՝ նրանք տես­նում են, թե ինչպես է հեղափոխու­թյան արդյունքները վայելում վարչապետի շրջապատը:

Այդ ամենը սկսել է հիասթափեց­նել մարդկանց, ովքեր ժամանակին պատրաստ էին ամեն ինչ անել Նիկոլ Փաշինյանին վարչապետ կար­գելու համար: Ու դա զարմանալի չէր. հասարակության մի ստվար հատված նրա հետ էր կապում երկրի զարգացումն ու իրենց սոցիա­լական վիճակի բարելավումը: Թերևս այդ ակնկալիքով էլ հեղափոխության առաջնորդին կարգե­ցին վարչապետ, իսկ նրա գլխավո­րած քաղաքական թիմը շատ արագ վերցրեց գործադիր և օրենսդիր իշխանության լծակները»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

դիտվել է 1368 անգամ
Լրահոս
Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ Իրանում ծաղրել են Թրամփի խոսքերը Սահմանների բարձր տեխնոլոգիական պաշտպանություն՝ Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Ղումաշյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն այս պահին 60 մլն դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի ԱԲ տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բոլորը լծվել են քվե բերելու գործին. «Հրապարակ» Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Պետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը. «Փաստ» «Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ. «Հրապարակ» Քավության նոխազ․ Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ում կամուկացի մեջ են. «Հրապարակ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց Շուտով էկրաններ կբարձրանա քրիստոնեության ընդունման մասին պատմող ֆիլմը. «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ» Բնակարան, մեքենա, բաժնեմաս. ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am