Թաքնված նամակ՝ Վենետիկի հանձնաժողովից. ինչո՞ւ են իշխանությունները մինչև երեկ այդքան խնամքով այն թաքցրել

«168 ժամը» գրում է.«Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը բավականին կոշտ գնահատա­կաններ պարունակող նամակ է ստացել Վե­նետիկի հանձնաժողովից, որը, սակայն, մինչ երեկ ՀՀ կառավարությունը չէր հրապարա­կել: Ըստ մեր աղբյուրի՝ հանձնաժողովը դատապարտել է Փաշինյանի կոչի արդ­յունքում դատարանների մուտքերն արգելափակելու փաստը և իշխանական պատ­գամավորների անմիջական ներգրավվածությունը կատարվածում:

Ըստ մեր աղբյու­րի՝ Վենետիկի հանձնաժողովը վարչապե­տի և նրա թիմի գործողությունները պայմանավորել է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմամբ, որը, սակայն, քողարկված է եղել հակակոռուպցիոն պայքարի անվան տակ:

Հանձնաժողովն ուսումնասիրել է ՀՀ վար­չապետի և իշխանության ներկայացուցիչների՝ այդ օրերին արած բոլոր հայտարա­րությունները, ինչն էլ հիմք է հանդիսացել գնահատականն ամբողջացնելու համար: Ըստ մեր աղբյուրի՝ Վենետիկի հանձնաժո­ղովը պատրաստվում է մոտ ժամանակնե­րում հայտարարությամբ հանդես գալ և հա­մապատասխան գրություններ ուղարկել միջազգային մի շարք կառույցների:

Երեկ մեր այս հրապարակումից ժամեր անց մեր թղթակցի հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյա­նը հաստատել է, որ Նիկոլ Փաշինյանը Վե­նետիկի հանձնաժողովից նամակ ստացել է: Սակայն, ըստ նրա, այն քննադատական չէ. «Վենետիկի հանձնաժողովի նախագահը հանաձայնել է մեր այն գնահատականի հետ, որ արդարադատության համակարգը չի վայելում ժողովրդի վստահությունը, նաև պատրաստականություն է հայտնել օժան­դակել այն բարեփոխումներին, որ ծրա­գրում է իշխանությունը: Եվ ինչպես իշխա­նությունը, այնպես էլ Վենետիկի հանձնա­ժողովը, համարում է, որ բարեփոխումները պետք է իրագործվեն Սահմանադրության, նաև մեր միջազգային պարտավորությունների շրջանակներում»:

Այնուհետև Կարապետյանը հավելել է, որ Վենետիկի հանձնաժողովից ստացված նամակը շուտով կհրապարակվի «Արմենպրես» պաշտոնական լրատվական կայքում:

Իսկ թե ինչու ՀՀ կառավարությունն ան­միջապես չի հրապարակել Վենետիկի հանձնաժողովի նամակը, մեղմ ասած, զարմանալի է՝ հաշվի առնելով այն փաս­տը, որ Ն. Փաշինյանի հայտնի կոչին հա­ջորդած միջազգային կառույցների գնահատականները նույն օրը ՀՀ կառավարու­թյունը պաշտոնապես տարածում էր ոչ թե «Արմենպրեսի», այլ կառավարության կայքէջի միջոցով:

Այսպիսով` երեկ երեկոյան «Արմենպրեսը» տարածեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի նամակը, որում, ըստ լրատվական կայքէջի, ասված է. «...Ես վերջերս տեղեկացա դատական համակարգում վճռական բարեփոխումնե­րի և անգամ «վեթինգի» իրականացման վերաբերյալ Ձեր կոչերի մասին: Դուք ափսոսանքով նշում եք, որ դատական համա­կարգը չի վայելում բնակչության վստահությունը և համարում եք, որ կաշառված ու անընդունակ դատավորները պետք է հրաժարական տան կամ հեռացվեն: Ար­դարադատության համակարգի նկատ­մամբ հանրության վստահությունը, ան­շուշտ, արդյունավետ կերպով աշխատող ժողովրդավարական երկրի կարևոր հատ­կանիշներից է, և ես տեղյակ եմ, որ դատական համակարգի նկատմամբ այդպիսի վստահությունը ցավալիորեն չի բավարա­րում Հայաստանում: Վենետիկի հանձնա­ժողովն արդեն իսկ ընդունել և աջակցել է բովանդակային բարեփոխումների ու ան­գամ «վեթինգի» ընթացակարգի իրակա­նացումը նման իրավիճակում գտնվող եվ­րոպական այլ երկրներում:

Սակայն, ես պետք է ընդգծեմ, որ Վենետի­կի հանձնաժողովը նաև հաստատում է, որ դատական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել և իրականացնել իրավական միջոցներով, համաձայն Սահ­մանադրության, և հաշվի առնելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ եվրոպական չափանիշերը: Այդպիսի բարեփոխումները կարող են հասնել օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրենց նպատակին և կարող են նպաստել ձեր երկրի ժողովրդավարական ձգտումների իրականացմանը, միայն եթե այդ չափանիշները հարգված են: Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամ է օժանդակելու Ձեզ՝ Հայաստանի դատական համակարգի նկատ­մամբ վստահության վերականգնման նպա­տակով իրականացվելիք բարեփոխումնե­րի մշակման հարցում՝ հարգելով Հայաս­տանի Սահմանադրությունն ու համապա­տասխան միջազգային չափանիշերը»:

Թե որքանով է այս նամակը կոշտ, որքա­նով՝ մեղմ, ճաշակի հարց է: Մի քանի նկատառում, սակայն: Նախ, նշենք, որ «Արմենպրեսում» տպագրված նամակը թարգմանված տեքստ է, որի անգլերեն բնագրի պատճենը ներկայացված չէ: Ավելին, կայ­քէջի անգլերեն բաժնում ներկայացված անգլալեզու նամակի ներքևում նշված է, որ այն հայերենից խմբագրվել և թարգմանվել է կայքէջի աշխատակից Տիգրան Սիրեկանյանի կողմից: Այսինքն՝ «Արմենպրեսին» ևս չի տրամադրվել նամակի անգլերեն բնա­գիրը: Հարց է ծագում՝ ինչո՞ւ, եթե Վենետի­կի հանձնաժողովից նամակը ստացվել է անգլերեն լեզվով: Ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը ստեղծված իրավիճակը շտկելու համար կհրապարակի ՀՀ համար նման կարևորության գործընկեր կառույցի նամակի բնագրի ֆոտոպատճենը, որը երկ­րի համար ունի քաղաքական, հանրային, իրավական լուրջ նշանակություն:

Հարց է ծագում՝ ինչո՞ւ են իշխանությունները մինչ երեկ այդքան խնամքով այն թաքցրել, առավել ևս, եթե իրենց խոսքով՝ այն դրա­կան, իրենց սրտով է եղել: Ինչո՞ւ այն ստիպված եղան հրապարակել երեկվա մեր հրապարակումից հետո միայն:

Ի վեր­ջո, լրատվամիջոցներն իրենք կարող էին/են դիմել Վենետիկի հանձնաժողովին և ստանալ նամակը: Հաջորդ նկատառումը, եթե նույնիսկ ընդունենք, որ իշխանություն­ների կողմից հրապարակված թարգման­ված այս տեքստն ամբողջովին համապա­տասխանում է բնագրին, ապա ակնհայտ է դառնում, որ վարչապետի մամլո խոսնակն առնվազն ճիշտ չի ասում: Այս տեքստում Ջաննի Բուքիքիոն, հանձնաժողովը ոչ մի­այն որևէ հանձնառություն չի ստանձնում աջակցելու ՀՀ իշխանությունների ծրագ­րած բարեփոխումներին, այլև հստակ ասում է. «Ես պետք է ընդգծեմ, որ Վենետի­կի հանձնաժողովը նաև հաստատում է, որ դատական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել և իրականացնել իրավական միջոցներով, համաձայն Սահ­մանադրության, և հաշվի առնելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ եվրոպական չափանիշերը»՝ «հարգելով Հայաստանի Սահ­մանադրությունն ու համապատասխան մի­ջազգային չափանիշերը»: Դիվանագիտա­կան լեզվով ասված՝ սա նշանակում է՝ սահ­մանադրական կարգ եք խախտել, որն ըն­դունելի չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 931 անգամ
Լրահոս
Ահազանգ․ կեղտաջրերը լցվում են շենքերի բակեր, սեփական տներ, անգամ ննջասենյակներ և հյուրասենյակներ ՇՏԱՊ․ Նիկոլի կառավարությունից ասել են`չեն ուզում Վենսը Վեհափառին հանդիպի․ Հարութ Սասունյան (video) 2026 թվականին մարդկանց մեծ մասը գնալու է ընտրության՝ Փաշինյանին քվեով պատժելու համար. Բագրատ Միկոյան Փաշինյանի բերած աղետալի խաղաղությունը մենք արդեն տեսել ենք․ հիմա մի անելիք ունենք․ Նարինե Դիլբարյան (video) Արագածոտնի մարզում մերկասառույցի պատճառով առաջացել է մոտ 18 կիլոմետրի հասնող խցանում ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ» «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում Այդ «լուծումը» ունի ներքաղաքական հիմք և այդ քայլով գնդերեցների ինստիտուտը բանակում փլուզվել է Կարգալույծները, կրթությունը կիսատ թողած մարդիկ են այսուհետ բանակում հոգևոր ծառայություն իրականացնելու. Տեր Պսակ Ոսկու գինն այսօր Գուգարք գյուղում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ 4 վիրավորներից 2-ը անչափահասներ են Ջերմաստիճանը մի քիչ էլ կբարձրանա, ձյան փոխարեն անձրև կգա. եղանակի տեսություն #ՀԻՄԱ․ Ինձ մի բան է պետք․ ես ասում եմ՝ լուծելու ենք խնդիրն ու․․․ Ի՞նչ է առաջարկում Գագիկ Ծառուկյանը (video) Երբ եկեղեցու դեմ ճնշումը դառնում է միջազգային օրակարգ «Եկեղեցու թշնամին է», «Լակոտություն է», «Իրավունք չունի Կաթողիկոսի գործերին խառնվի»․ գյումրեցիներ (video) Պարտադիր բժշկական ապահովագրություն. իշխանությունների հնչեղ հայտարարություններ և անվերջանալի բրոունյան շարժում Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ» Մրցանակ՝ Փաշինյանին, ցմահ՝ գերիներին, ապտակ՝ Հայաստանին. Սուրեն Սուրենյանց (video) 47-ամյա տղամարդը հարկադրաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ Փաշինյանը դա էլ է նվիրում թուրքերին և ադրբեջանցիներին․ ինչ սարսափելի հետևանքներ են սպասվում (video) Ձյուն է տեղում Ադրբեջանից 80-ականներին եկածներին ստիպում են ազատել շենքը. «Հրապարակ» Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am