Դատավորները Գագիկ Հարությունյանին մեղադրում են անգործության մեջ. հայտարարություն

Նկատի ունենալով վերջին օրերի ընթացքում արդարադատության շուրջ տարբեր հարթակներում ծավալված քննարկումները, համընդհանուր հասարակական ուշադրությունը դատական իշխանության նկատմամբ, ինչպես նաեւ` զանգվածային տարբեր միջոցառումների ժամանակ դատավորների հասցեին հնչող քննադատությունները, Դատավորների ընդհանուր ժողովը հանդես է գալիս հետեւյալ հայտարարությամբ.«Դատավորների ընդհանուր ժողովը եւս կարեւորում է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը` այն համարելով համընդհանուր իրավական առաջընթացի ու զարգացման էական նախապայման, սակայն դա պետք է ունենա հստակ եւ հիմնավոր պատճառաբանված հայեցակարգ` տեսանելի ակնկալվող վերջնարդյունքով:

Դատաիրավական բարեփոխումների արդյունավետությունը հնարավոր է ապահովել բացառապես իրավական ճանապարհով եւ իշխանության բոլոր ճյուղերի կառուցողական երկխոսության արդյունքով:

Դատավորների ընդհանուր ժողովը, որպես դատական իշխանության բաձրագույն մարմին, արտահայտելով դատավորների կամքը, պարտադիր է համարում ժողովի պատվիրակների մասնակցությունը դատական իշխանության բարեփոխումներին, միջոցառումներին եւ քննարկումներին` համապատասխան մասնագիտական աջակցություն ցուցաբերելով հնարավոր գործիքակազմի եւ նաագծերի մշակման հարցում:

Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարում է, որ ՀՀ-ում որեւէ դատավոր դեմ չէ, որ հանրային վստայության ամրապնդման տեսանկյունից հասարակության ներկայացուցիչները տեղեկություններ ստանան դատավորների գույքային դրության վերաբերյալ:

Դատավորների ընդհանուր ժողովը ողջունում է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված ցանկացած միջոցառում, որը սահմանված կլինի օրենքով եւ կիրականացվի օրենքի խստիվ պահպանմամբ:

Դատավորների ընդհանուր ժողովը կոչ է անում իրավասու մարմիններին ցանկացած օրենսդրական նախագիծ մշակելիս այն բխեցնել ՀՀ սահմանադրության պահանջներից եւ ՀՀ միջազգային պարտավորություններից, եւ իրապես առաջնորդվել մեր երկրում արդարադատության որակի բարձրացման գաղափարով:

Դատավորների ընդհանուր ժողովը կարեւորում է յուրաքանչյուրի կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, ընդգծում է, որ ցանկացած առողջ, ողջամիտ քննադատություն, որպես կարծիքի ազատ արտահայտման միջոց, ընդունելի է նաեւ դատական իշխանության համար, քանի որ հնարավորություն է տալիս շտկելու առկա թերացումները:

Այդուհանդերձ, Դատավորների ընդհանուր ժողովը նշում է, որ այդ ամենը չի կարող ուղեկցվել դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններով, ինչպես նաեւ` դատարանների բնականոն գործունեությունը խոչընդոտելով, ինչը խաթարում է դատական իշխանության նկատմամբ եղած հասարակական վստահությունը:

Դատավորների ընդհանուր ժողովը խստորեն դատապարտում է դատավորների հանդեպ ցանկացած անհարգալից դրսեւորում եւ կոչ է անում զերծ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորներին արատավորող արտահայտություններից, դատարանների բնականոն ընթացքը խոչընդոտող ցանկացած գործողությունից:

Դատավորների ընդհանուր ժողովը արձանագրում է, որ ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների անհատական կամքը, եւ այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»:

դիտվել է 608 անգամ
Լրահոս
Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am