Հայ երիտասարդներն՝ ընդդեմ Բաքվի ագրեսիայի
Աշխարհի տարբեր երկրներում, որտեղ հայկական համայնք կա, շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ Բաքվի ռազմատենչ քաղաքականության: Horizon Weekly-ի փոխանցմամբ` շաբաթ իր բողոքի ձայնն է բարձրացրել Վանկուվերի հայ համայնքը: Կանադական քաղաքում բնակվող հայ երիտասարդները հավաքվել են Robson Square հրապարակում` բողոքելու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Բաքվի շարունակական ռազմական հարձակումների դեմ: Բողոքի ցույցը կազմակերպվել է «Արշավիր Շիրակյան» Հայ երիտասարդական միության կողմից:
