Գերմանիան Արցախի հակամարտության կարգավորման ծրագիր է մշակել
Բեռլինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիր է մշակել: Интерфакс-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: «Գերմանիան 7 կետից բաղկացած ներքին փաստաթուղթ է հրապարակել: Ծրագիրը հակամարտության կարգավորման ուղիներ չի նախատեսում, քանի որ համապատասխան մանդատով օժտված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, սակայն մի շարք հիմնական դրույթներ է պարունակում, որոնց թվում գլխավորն ու կարևորագույնը վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանմանը», - ասել է Քիսլերը: Միևնույն ժամանակ նշվում է, որ դեսպանը չի մասնավորեցրել փաստաթղթի բովանդակությունը: Նրա խոսքով` ինքը տեղյակ չէ՝ արդյոք տվյալ փաստաթուղթը քննարկվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից, թե ոչ:
