Ռոգոզինը նեղսրտել է հայերից
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Эхо Москвы-ի եթերում իր վերաբերմունքն է հայտնել ՀՀ-ում դժգոհությունների վերաբերյալ՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված: «Կրակում է ոչ թե զենքը, այլ մարդիկ: Այնտեղ դեմագոգիա է սկսվել ահավոր: Չեմ ուզում մատնացույց անել, բայց որոշ քաղաքացիներ իրենց լավ չպահեցին: Պատերազմը սառնասրտություն է պահանջում, ոչ թե ինչ-որ լղոզված քարոզչական փսլինքներ»,- ասել է նա: ՌԴ փոխվարչապետը նշել է, որ, եթե ՌԴ-ն կողմերից մեկի հետ դադարեցնի ռազմական համագործակցությունը, վայրկյանական այդտեղ կհայտնվեն ՆԱՏՕ-ն ու ամերիկացիները:
