Ադրբեջանը վճռականորեն է տրամադրված. Իլհամ Ալիև
Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ադրբեջանում Ամերիկյան առևտրային պալատի պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ պալատի անդամները երկար տարիներ աշխատում են երկրում և մեծ ներդրում ունեն Ադրբեջանի տնտեսական զարգացման մեջ։ Ալիևը հիշեցրել է, որ Ամերիկյան առևտրային պալատը երկրում ստեղծվել է 20 տարի առաջ, ինչը համընկել է երկրի տնտեսական վերելքի հետ: Ալիևը հայտարարել է, որ նավթի կտրուկ գնանկումն արդիական է դարձրել բարեփոխումների հետ կապված բազում աշխատանքներ իրականացնելը: Նրա խոսքերով՝ Ադրբեջանը վճռականորեն տրամադրված է տնտեսական լուրջ բարեփոխումներ իրականացնելուն: Ալիևը հավելել է, որ նավթից ու գազից կախվածության նվազեցումն ու տնտեսության դիվերսիֆիկացումը երկրի համար առաջնահերթ խնդիրներ են:
