Ուղիղ. Եվրախորհրդարանում քննարկվելու է Ղարաբաղում տիրող իրավիճակը
Եվրամիության արտաքին կապերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ելույթ կունենա Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով։ Մոգերինին իր ելույթը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 21։45-ին։ Մյուս 15 եվրապատգամավորները ընդգրկված են բանախոսների ցուցակում։
