Մութ ամպեր՝ Տոնոյանի և Վանեցյանի գլխներին

168 ժամի  տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խիստ մտահոգել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ հասարակության շրջանում աճող հեղինակությունն ու բարձր ռեյտինգները։

Ըստ «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ ապրիլի 30-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում արված հարցումների՝ քաղաքացիները հատկապես բարձր են գնահատել կառավարության այդ երկու անդամների աշխատանքը։ 1-5 բալային սանդղակով, ամենաբարձր միջինացված գնահատականները ստացել են ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանն ու Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` 4.2 բալ:

Ըստ նույն ընկերության՝ Փաշինյանի ռեյտինգը 10 տոկոսով նվազել է։ Փաշինյանին, սակայն, մտահոգել են երկու տվյալներ։ ԶԼՄ-ներից մեկը վերջերս տեղեկություն էր հրապարակել, որ ԱԱԾ-ն հասարակական կարծիքի հերթական ուսումնասիրությունն էր իրականացրել՝ պարզելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը:

Ըստ հարցման արդյունքների՝ Փաշինյանի վարկանիշը շարունակում է անկումը՝ գրանցելով նոր հակառեկորդ՝ 34 տոկոս:


«Ընդամենը երեք ամիս առաջ անցկացված հարցման համաձայն՝ Փաշինյանի վարկանիշը 30 տոկոսով ավելի բարձր էր: Փաշինյանի վարկանիշը նվազում է հասարակության բոլոր շերտերում և տարիքային խմբերում»,- գրել էր լրատվամիջոցը:

Օրեր առաջ էլ ողջ հասարակությունն ականատես դարձավ մեկ այլ փաստի. Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ դատարանների մուտքերն արգելափակելու կոչին ընդամենը 1100 մարդ էր արձագանքել։

Ընդ որում, այդ տվյալները հրապարակել էր Փաշինյանին սատարող «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը։
Եվ ահա, մեր տեղեկություններով, առաջիկայում սպասվում են, որ «Իմ քայլ»-ականների կողմից հրապարակային որոշ հայտարարություններ կարվեն և պահանջներ կներկայացվեն՝ նաև Վանեցյանի և Տոնոյանի հետ կապված։

Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության փակ քննարկումներում ևս մի քանի անգամ շոշափվել են նրանց անունները։ Մեր աղբյուրները նշում են, որ Փաշինյանին հիմա ամենամտահոգող հարցն իր ռեյտինգի անկումն է, որն այլևս հնարավոր չէ շոուներ հիշեցնող հայտարարություններով բարձրացնել։

«Մարդիկ հոգնել են շուներից, ոնց որ հրաբխի վրա ապրեն, կոնկրետ որևէ գործ չի արվում, ելույթներով հո չե՞ս կարող մարդկանց կերակրել»,- ասում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ Փաշինյանի կուսակցությունում էլ են շատերը սա հասկանում և մտմտում են շարքերը լքելու մասին։

դիտվել է 922 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am