Պուտինի կոչը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է մի շարք պետությունների՝ կոչ անելով հնարավորինս շուտ միանալ միջուկային փորձարկումների համընդհանուր արգելքի պայմանագրին, հայտնում է TASS-ը: «Այդ պետությունների չցանկանալը՝ դառնալու պայմանագրի լիաժեք մասնակիցներ, լուրջ ափսոսանք է առաջացնում, այն էլ այն դեպքում, երբ նրանց որոշ մասը գլոբալ անվտանգության հարցերի լուծումներում հավակնում են ունենալ ղեկավար դեր և համարյա հատուկ լիազորություններ»,- ասել է նա: Տվյալ հայտարարությունը երկրի ղեկավարը արել է պայմանագրի կնքման 20-ամյակին:
