Այս պատերազմը երկար պատմություն ունի.Sky TG24-ը ՝ԼՂ-ի մասին (տեսանյութ)
Իտալական Sky TG24 լրատվական հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղից՝ մեկնելով առաջնագիծ,զինծառայողների ուղեկցությամբ, խորհրդային մեքենայով լրագրողը հասնում է առաջնագիծ՝ ցույց տալով տարածքը, նշում է, որ այդտեղ թեժ մարտեր են տեղի ունեցել ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում: «Այստեղ ադրբեջանական զորքերը փորձել են ճեղքել և թափանցել դեպի Լեռնային Ղարաբաղի տարածքի խորքերը»,- պատմում է լրագրողը։ Մեքենայում նրան ուղեկցող զինծառայողներից մեկը բացատրում է, որ ճանապարհը, որով ընթանում են, փորված է մոտակայքում գտնվող ադրբեջանցիների հրթիռներից և հրանոթներից պաշտպանվելու համար։ Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ։
