Հասունացած սկանդալ .Քամի ցանողը փոթորիկ է հնձում

 Այն, ինչ տեղի ունեցավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության օրը, թավշյա հեղափոխության բումերանգն էր: Ռեկտորի ընտրության արդյունքից դժգոհ մի խումբ ուսանողներ, ընտրությունից հետո տևական ժամանակ փակել էին ինստիտուի դռները և թույլ չէին տալիս շենքում գտնվող կառավարման խորհիդի անդամներին և լրագրողներին դուրս գալ: Պատանդի կարվաիճակում էր հայտնվել կառավարման ողջ խորհուրդը` խորհրդի նախագահ Կարինե Խոդիկյանը, անդամներ` ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը, արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը, Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, ԿԳ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Նարիրի Հարությունյանը և այլոք: Ընտրության ընթացքում օրենքի խախտում տեղի չէր ունեցել, Լիլիթ Արզումանյանն ընտրվել էր օրենքի տառին համապատասխան` ձայների մեծամասնությամբ, սակայն ուսանողները պնդում էին, որ փաստացի մրցույթ չի եղել, քանի որ չի եղել այլընտրանք: Լիլիթ Արզումանյանն էլ հայտարարել էր, որ ուսանողների բողոքը կազմակերպված է Երևանի նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի կողմից, որն ուզում է բուհի ռեկտոր դառնալ:

Սուքիասյանը հայտնել էր, որ չի հասցրել դիմել մրցույթին, քանի որ դոցենտի կոչում չուներ և օրերս է այն ստացել։ Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած մյուս երկու թեկնածուները` բուհի ռեկտորի՝ ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով տեղակալ Արմեն Հարությունյանը և թատերագետ Վասիլի Գևորգյանը, չունեին ռեկտոր ընտրվելու համար պահանջվող կոչում (ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ), ուստի նրանց թեկնածությունը չէր քննարկվել:

Ուսանողների պահանջը մեկն էր. ռեկտորի միակ թեկնածու և մրցույթում հաղթող ճանաչված Լիլիթ Արզումանյանը պետք է հրաժարական տա, որպեսզի նոր մրցույթ արվի, որին նաև այլ թեկնածու կմասնակցի: Նրանք պահանջել են հանդիպում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, վերջինս խոստացել է նրանց ընդունել:
Պետք է խոստովանել, որ պատանդառված խորհրդի անդամները, որոնց մեջ նաև պատկառելի մտավորականներ կան, իսկապես  շատ վատ վիճակում էին: Նրանք հայտնվել էին ուսանողական ամբոխի ճնշման թիրախում: Նրանց, ըստ էության պարտադրվում էր հրաժարվել իրենց կայացրած որոշումից, այն դեպքում, երբ խորհրդի անդամի իրավունքն է` ինքնուրույն որոշել` ում ընտրել ռեկտոր:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորհրդի կազմում ընդգրկված մտավորականները, հիմնականում, հեղափոխությանը հարող և Փաշինյանի քայլերը ողջունող մարդիկ են: Անցյալ տարի, երբ ԵՊՀ ռեստարտ ուսանողական շարժման ակտիվիստները փակել էին մայր բուհի արդեն նախկին ռեկտոր, ակադեմիայի թղթակից անդամ Արամ Սիմոնյանի կաբինետի դուռը և պահանջում էին նրա հրաժարականը, այս մտավորականներից որևէ մեկը չհայտարարեց, որ տեղի է ունենում անթույլատրելի խայտառակություն: Այն ժամանակ ոչ ոք չէր ուզում հեղափոխական ջահելներին կարգի հրավիրել և ասել` թույլ տվեք ռեկտորը մտնի աշխատասենյակ: Հակառակը, հեղափոխական իշխանավորներին հաճոյանալու համար, որոշներն անգամ անթաքույց հրճվանքով հայտարարում էին, թե Արամ Սիմոնյանը պետք է սուս ու փուս հեռանա:
Հիմա, երբ ուսանողները մուտքի և ելքի դռները փակել են իրենց դիմաց` մարդիկ վիրավորվել են ևգտնում են, որ նման վարքագիծն անթույլատրելի է ակադեմիական միջավայրում: Ռուբեն Բաբայանը վիրավորանքից անգամ հրաժարական տվեց ամբիոնի վարիչի պաշտոնից: Ժողովրդական խոսքն ասում է` քամի ցանողը փոթորիկ է հնձում: Այնպես որ` ճաշակեք պարոնայք: Եվ հանկարծ չասեք, թե ՀՀԿ-ական ուսխորհուրդը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դավեր է նյութում` ՀՀԿ-ական դասախոսի` նախկին փոխքաղաքապետի գլխավրությամբ: Եթե անգամ կա նման բան, իմացեք, որ ցանկացած ուսանող ունի ձայնի իրավունք, ինչպես նաև ձեր դեմ ձեր իսկ մեթոդներով պայքարելու խելամտություն: Ի միջի այլոց, եթե բուհերում դեռ կան ՀՀԿ-ական ուսխորհուրդներ, կնշանակի` բոլոր ուսանողները չէ, որ մոլի հեղափոխական են: 

Հ. Գ. Իսկ իրականում տեղի ունեցածը խայտառակություն է, որի դեմը պետք է օր առաջ առնել և թույլ չտալ, որ փողոցային բարքերը, ակադեմիական նորմ դառնալու հավակնությամբ` մտնեն բուհեր:


Հայկ Դավթյան

 

 

 

 

դիտվել է 4822 անգամ
Լրահոս
Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am