Մինսկի խումբը մեկ շաբաթում կարող է լուծել ԼՂ խնդիրը.Չավուշօղլու
A Haber հեռուստակայանին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Մեւլեթ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության ընթացքում համբերատար է գործել, բայց Անկարան Բաքվից սպասում է խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլեր:
«Ադրբեջանական կողմի նկատմամբ սադրիչ գործողություններ են վարվում։ Ադրբեջանն այս հարցում գործում է համբերատար։ Հուսով ենք, որ չի լինի լայնածավալ դիմակայություն։ Մենք Ադրբեջանից ակնկալում ենք քայլեր խաղաղ կարգավորման գործընթացում»,- հայտարարել է Չավուշօղլուն և ավելացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի արդարացրել սպասելիքները։
Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ հակամարտությունը կարելի էր լուծել մեկ շաբաթում, եթե միջնորդները հետաքրքրվածություն հանդես բերեին։
