Հրաժարականներից լուր չկա

Նիկոլ Փաշինյանի` դատական համակարգի բարեփոխման վերաբերյալ մայիսի 20-ի հայտնի ելույթից արդեն երկու օր է անցել, սակայն Հայաստանի Հանրապետությունում որևէ դատավոր հրաժարական չի տվել: Ինչպես հայտնի է, Փաշինյանը դատավորներին ներկյացրել է 5 հիմնական պահանջ, որի երրորդ կետում ասվում էր բառացիորեն հետևյալը. <<Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին>>: Փաստորեն երյկու օր է անցել, և որևէ դատավորի հրաժարականի մասին հանրությանը հայտնի չէ: Սա նշանակում է, որ կա'մ հեղափոխության առաջնորդի խոսքն այլևս չունի նախկին արժեքը, կա'մ էլ դատավորները հրաժարավել են կատարել վարչապետի պահանջը:

Ավելին` որոշ դատավորներ անգամ բացահայտ հայտարարել են, որ ոչ մի հրաժարական էլ չեն ներկայացնելու: Նույն ինքը` Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանը, պատասխանելով armlur.am-ի հարցին, թե պատրաստվո՞ւմ է հրաժարականի դիմում գրել` անսալով վարչապետի կոչին, ասել է. <<Դա իմ իրավունքն է, ես կորոշեմ: Եթե գտնեմ, որ գրելու եմ, Դուք առաջինը կիմանաք>>:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ում որոշմամբ 2018թ. օգոստոսի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից` պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության հիմքով, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթին` ասել էր, որ հրաժարական կտա երկու պայմանով. եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, և երբ լրանա իր 65 տարեկանը։ Մնացած դատավորները ևս հրաժարականի ցանկություն չեն հայտնել:<<Անձը եթե հրաժարական տալու լինի՝ կտա, առանց նման կոչերի էլ կտա, ո՞րն է դրա իրավակարգավորումը։ Դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել բացառապես օրենքով նախատեսված կարգով և դրա իմաստն այն է, որ դատավորը կախում չունենա այդ թվում երկրի վարչապետից, և իրեն հաճո դատական ակտեր չկայացնի>>,- սա էլ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի կարծիքն է:
Իսկ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողներին ասել է, որ անխտիր բոլոր դատավորների նկատմամբ իրականացվելու է վեթինգ: Վեթինգի արդյունքում բոլոր այն դատավորները, ովքեր չեն համապատասխանի չափանիշներին, կհեռացվեն զբաղեցրած պաշտոնից:
Ըստ նրա` մեխանիզմները պետք է մշակվեն` միջազգային փորձով ու տեղայնացնելով: Զեյնալյանը համոզմունք է հայտնել, որ վեթինգն անցումային արդարադատության հետ որևէ առնչություն չունի, դրանք տարբեր ինստիտուտներ են. «Անցումային արդարադատությունը պետք է միտված լինի հաշտեցմանը, սա հետապնդման, վրեժի լուծման գործիք չէ: Չի կարելի ընկալել որպես վրեժի գործիք»: Ինչ վերաբերում է հրաժարական տալու դատավորներին ուղղված Փաշինյանի կոչին, Զեյնալյանը կարծում է, որ դա եղել է քաղաքական կոչ և ուղերձ այն դատավորներին, ովքեր կգտնեն, կգնահատեն, որ իրենք մարդու իրավունքների նկատմամբ ունեցել են այլ իրավունք, քան ՀՀ սահմանադրությամբ է ամրագրված: Չի բացառվում, որ կլինեն այդպիսի դատավորներ, ովքեր կորոշեն հեռանալ:
Ոչ ոք նման որոշում չկայացրեց: Վարչապետի պահանջները մնացին անկատար:

 

Հայկ  Դավթյան

 

դիտվել է 3784 անգամ
Լրահոս
Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am